Հարաշտիին կփոխարինի Միյատովիչը

17:47 11/03/2010 » Աշխարհում

Հարաշտիին կփոխարինի Միյատովիչը

Այսօր ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նոր հանձնակատար է նշանակվել Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Դունյա Միյատովիչը` այդ պաշտոնում փոխարինելով Միկլոշ Հարաշտիին, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից: Ըստ տեղեկատվության, Միյատովիչը մամուլի դաշտի օրենսդրության կարգավորման փորձագետ է:


«ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Դունյա Միյատովիչի նշանակումը որպես ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար մեր ընդհանուր պարտականությունների վկայությունն է մամուլի ազատության ամրապնդման հարցում», ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը և Միյատովիչին հաջողություն մաղթել իր կարևոր աշխատանքի մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց