10:08 11/03/2010 » Աշխարհում
Նախագահ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայում
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական և ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը և միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարևորել հայ և ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները: Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը` նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Փարիզում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ջերմությամբ ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի և Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային և անաչառ մոտեցման գործում:
Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին:
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան Փարիզից կվերադառնա Երևան:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
22:20 31/07/2010 » Քաղաքական
Օգոստոսի մեկից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
21:25 31/07/2010 » Հասարակություն
Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի
20:35 31/07/2010 » Քաղաքական
20:04 31/07/2010 » Տնտեսություն
16:02 31/07/2010 » Սպորտ
Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»
«Առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
