ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը

10:18 12/03/2010 » Աշխարհում

ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը

ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից նախօրեին ընդունած բանաձևը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայի կողմից: Այդ մասին տեղեկացնում է համագումարի լրատվական ծառայությունը:


«Մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրների օրենսդիր մարմինները` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և Շվեդիայի խորհրդարանը, կոշտ դիրքորոշում որդեգրեցին, ընդդիմացան Թուրքիայի սպառնալիքներին` արդարացիորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը», -հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի  տնօրեն Արամ Համբարյանը:

«Մենք ողջունում ենք շվեդ խորհրդարանականներին, մասնավորապես նրանց, ովքեր ձեռնոց են նետել կուսակցական քաղաքականությանը և դրսից եկող սպառնալիքներին ու հայտարարել են, որ ցեղասպանությունը պետք է դատապարտվի», -հավելել է նա:

Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, բանաձևը կոչ է անում շվեդական կառավարությանը համագործակցել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ` մարդկության դեմ գործած հանցագործության միջազգայնորեն ճանաչումը երաշխավորելու նպատակով:


Համբարյանը վստահեցրել է, որ իրենք շարունակելու է իր պայքարը «Դադարեցնենք Թուրքիայի բերանը փակելու քաղաքականությունը»:


Հիշեցնենք, որ նախօրեին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան,  Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ, Շվեդիան: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

Նախորդող նորություն`
Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց