18:01 15/03/2010 » Աշխարհում

Գերմանացիների երեք քառորդը նախընտրում է սոցիալիստական կարգերը

Գերմանիայի արևմտյան հատվածի բնակիչների 80%-ը և արևելյան հատվածի 72%-ը հայտարարել են, որ կապրեին սոցիալիստական երկրում, ինչպիսին ԳԴՀ-ն էր, եթե երաշխավորված լիներ անվտանգությունը, աշխատանքը, սոցիալական ապահովվածությունը: Այս մասին հաղորդում է BILD գործակալությունը` հղում անելով EMIND հասարակական կածիքի ուսումնասիրության կենտրոնի անցկացրած հարցումներին:

Աղբյուրի փոխանցմամբ, համարյա ամեն չորրորդ հարցվողը` արևմտյան Գերմանիայի բնակիչների` 23, իսկ արևելյան Գերմանիայի` 24 տոկոսը խոստովանել է, որ «ցանկալի կլիներ», Բեռլինյան պատը կանգուն լիներ մինչ այժմ, որը 40 տարի ԳԴՀ-ն բաժանում էր ԳՖՀ-ից: Հարցվողների 15%-ը արևելքում, իսկ 16%-ը արևմուտքում նշել են, որ «պատի» գոյությունը լավագույնն էր, որ կարող էր լինել:

Միայն արևելյան Գերմանիայի հարցվողների 28%-ն է նշել, որ ազատությունը համարվում է գլխավոր քաղաքական արժեք: Երկրի արևմուտքում ազատությունը գլխավոր քաղաքական արժեք համարողները ավելի շատ են` 42%:

Աղբյուրի փոխանցմամբ, Արևելքում յուրաքանչյուր 7-րդ հարցվող, իսկ Արևմուտքում յուրաքանչյուր 12-րդը ասել է, որ պատրաստ է ընտրություններում իր ձայնը վաճառել 5000 եվրոյի դիմաց:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել