Շվեդիայի վարաչապետի արդարանալու փորձը ձախողվել է

12:20 15/03/2010 » Աշխարհում

Շվեդիայի վարաչապետի արդարանալու փորձը ձախողվել է

Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը կիրակի օրը հրավիրած ասուլիսում փորձել է Հայոց ցեղասպանության հարցի առթիվ իր դիրքորոշման վերաբերյալ պարզաբանում տալ, սակայն հաջորդ օրն իսկ համարժեք հակահարված է ստացել:

Շվեդական ռադիոյի տեղեկացմամբ , վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը իր թուրք գործընկերոջը հանգստացնելու համար շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի մասին պատմել է մարտի 14-ին կայացած ասուլիսում:

«Ես ասացի, որ ցավում են խորհրդարանի որոշման համար, քանի որ այն ընդունվել է վատ ժամանակ, որովհետև հաշտեցման գործընթաց է սկսվել, ինչը կարևորվում է երկու կողմերի համար էլ` թե Հայաստանի, թե Թուրքիայի»,- ըստ շվեդական ռադիոյի հայտարարել է Ռեյնֆելդտը` պարզաբանելով իր դիրքորոշումը:

Այն տեղական մամուլը որակել է հետևյալ կերպ. «Շվեդական կառավարությունը շարունակում է իրեն հեռու պահել շվեդական խորհրդարանի` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն որակող որոշումից»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը վստահեցնելով, որ ինքը խորհրդարանի կարծիքը չի կիսում, միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ պատմական իրադարձություններն օգտագործվում են ներքաղաքական նպատակներով:

Ըստ էության, Ֆրեդերիկ Ռեյնֆելդտն այսկերպ փորձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման պատասխանատվությունը դնել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վրա, սակայն նրա այս փորձը տապալվել է: Հայտարարությունից անմիջապես հետո սոցիալ-դեմոկրատական թերթերը վերատպել են Ռեյնֆելդտի 2006 թվականին տված հարցազրույցներից մեկը, որտեղ ներկայիս վարչապետը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել է, որ աջակցում է հայերի կոտորածը ցեղասպանություն որակելու գաղափարին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել