Եվրոպան և Կենտրոնական Ասիան էներգետիկ ճգնաժամի եզրին են

18:39 18/03/2010 » Աշխարհում

Եվրոպան և Կենտրոնական Ասիան էներգետիկ ճգնաժամի եզրին են

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հատվածը 3 տրլն դոլարի ներդրումների կարիք է զգում,- ասվում է ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Առա՞նց լույսի. Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային միության երկրների էներգետիկայի ապագան» զեկույցում:

«Չնայած ներկայումս Ռուսաստանը և Կենտրոնական Ասիան Արևելյան ու Արևմտյան Եվրոպայում հանդես են գալիս որպես էներգակիրների խոշոր ներկրողներ, էլեկտրաէներգիայի, տաքության, ինչպես նաև առաջնային էներգետիկ ռեսուրսների մատակարարումների հեռանկարը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կասկածներ է հարուցում: Եթե առաջիկա 2 տասնամյակում տարածաշրջանի էներգետիկ հատվածը չստանա 3 տրիլիոն ԱՄՆ դոլար ներդրում, ապա ռեսուրսային բազայի առկայությունն արգելք չի կարող հանդիսանալ տարածաշրջանում էներգիայի խիստ պակասի առաջացման համար»,-ասվում է զեկույցում:

«Ակնկալվում է, որ 2030 թվականին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առաջնային էներգակիրների պահանջարկը կաճի 50%-ով,-նշում է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման գծով վարչության տնօրեն Պիտեր Թոմսոնը,- Այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սպառումն ըստ կանխատեսումների աճելու է 90%-ով»:

Կանխատեսվող տվյալները վկայում են այն մասին, որ նավթի, գազի և ածուխի մատակարարումների ապահովման համար, այսինքն առաջնային էներգառեսուրսների մշակման նպատակով 2010-ից մինչև 2030 թվականը տարածաշրջանի համար կպահանջվի 1.3 տրլն դոլարի ներդրում: Բացի այդ, տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը մոդեռնիզացիայի խիստ կարիք ունի: 1990-ականների սկզբից գեներացվող հզորությունները համարյա չեն նորացվել, և էներգետիկ հատվածի ենթակառուցվածքի զարգացման համար հարկավոր են 1.5 տրլն դոլարի ներդրումներ, իսկ հետագայում կենտրոնացված ջեռուցման համակարգի զարգացման համար կպահանջվի ևս 500 մլրդ դոլար:

Թոմսոնի պարզաբանմամբ. «Դեռևս մինչև համաշխարհային ճգնաժամի սկիզբը` 2008թ.-ին, տարածաշրջանի մի շարք երկրներ, որոնք էներգակիրներ են ներկրում, սկսեցին որոշակի դժվարություններ ունենալ մատակարարումների հարցում: Եվ եթե տարածաշրջանի երկների վերաբերմունքն էներգառեսուրսների նկատմամբ չփոխվի, տարածաշրջանը կարող է բախվել էներգիայի խիստ պակասի և 2030թ.-ին արտահանողից վերածվել ներկրողի»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց