Փոշու մրրիկը ծածկել է Պեկինը

11:32 20/03/2010 » Աշխարհում

Փոշու մրրիկը ծածկել է Պեկինը

Այսօր առավոտյան Չինաստանի հյուսիս-արևմուտքից մայրաքաղաք Պեկին է հասել ուժգին փոշու մրրիկը: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Ուժեղ քամին բերել է մանր ավազ, որը կախված է օդում և որից գրեթե չի թափանցում արևի լույսը: Պեկինի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ օդի աղտոտվածությունը հասել է 5 բալի, ինչը հազվադեպ է պատահում:

Պեկինի բնակիչներին զգուշացրել են, որ փոշու փոթորկի ժամանակ լավ է տանը մնալ, իսկ եթե ստիպված են դուրս գալ, ապա հարկ է հատուկ պաշտպանական միջոցներ կիրառել` դիմակներ և այլն:

Քաղաքացիներից շատերը` հետևելով իշխանության հորդորներին, դուրս չեն եկել տներից, դրա համար էլ քաղաքի փողոցներում կոլապս չի առաջացել:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց