Բրիտանացի պատգամավորի կինը ազատ ժամանակ գումար է վաստակել հասարակաց տներում

19:07 06/09/2010 » Աշխարհում

Բրիտանացի պատգամավորի կինը ազատ ժամանակ գումար է վաստակել հասարակաց տներում

Բրիտանացի քաղաքական գործիչ, Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Մայք Ուէվերլիի կինը ազատ ժամանակներն անցկացրել է հասարակաց տներում ու գումար վաստակել, պարզել են The Mirror-ի լրագրողները: Ուեվերլիի կինը մեկ ժամվա իր ծառայությունների դիմաց ստացել է 70 ֆունտ: Ինքը` խորհրդարանականը պահպանողական է և տեղյակ էլ չի եղել կնոջ թուլության մասին. նա շոկի մեջ է հայտնվել, երբ իմացել է:

The Mirror-ի թղթակիցը թաքնված տեսախցիկով «զինված» նկարել է, թե ինչպես է խորհրդարանականի 39-ամյա կինը շատ բաց տեսարաններով իր համար պարում` հագին ունենալով սեքսուալ ներքնազգեստ: Կինը լրագրողին հայտարարել է, որ իրեն շատ է դուր գալիս աշխատել հասարակաց տանը, քանի որ իրեն բարձր են վարձատրում, հարմարավետ է: Բրիտանացի խորհրդարանականի կնոջ «հաճախորդները» իրեն գիտեն «Բի», «Ադրիանա» և «Բիանկա» անուններով:

Շոկի մեջ հայտնված 53-ամյա Մայք Ուէվերլին արտասվել է լուրն իմանալուն պես:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց