ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ արել ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

19:57 06/09/2010 » Աշխարհում

ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ արել ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օրերս գրանցված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:

«Ես խստորեն դատապարտում եմ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք տեղի են ունեցել վերջերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ես մտահոգված եմ երկու կողմերում էլ աճող դժբախտ պատահարների կապակցությամբ», -հայտարարության մեջ ասել է Սաուդաբաևը:

Նրա խոսքով, շփման գծում բռնության ցանկացած դեպք կապակայունացնի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների գործընթացը` «սահմանափակելով կառուցողական երկխոսության հասնելու հնարավորությունները»:

«Այս կապակցությամբ ես աջակցություն եմ հայտնում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից: Մինսկի խմբի համանախագահների ինտենսիվ ջանքերը Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ հաջողությամբ կպսակվեն եթե միայն կողմերը առաջընթացի հասնելու ցանկություն դրսևորեն», -հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց