18:48 07/09/2010 » Քաղաքական

Մուրադ Մուրադյանը` Իրաքում ՀՀ դեսպան

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով Մուրադ Մուրադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, Մ. Մուրադյանը ծնվել է 1962թ. հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:

1981-1986թթ. սովորել և ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: 1988-1991թթ. սովորել է ՌԴ Տիմիրյազևի անվան ակադեմիայի ասպիրանտուրայում: 1992թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել Տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոկտորանտ է:
1979-1981թթ. աշխատել է Մարտունու Շինտրեստում: 1992թ. Մոսկվայում հիմնել է ԲԱՄՕ ընկերությունը:
 
1999թ. պարգևատրվել է «ՌԴ պատվավոր շինարար» շքանշանով: 2005թ. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահն է: Մի շարք հասարակական-տնտեսական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Մ. Մուրադյանն անձնական և մասնագիտական հաջողությունների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության շնորհակալագրերին և պատվոգրերին:
2009թ. մշակութային արժեքների պահպանության գործում մեծ ներդրում ունենալու համար դարձել է «Մշակութային ժառանգություն» անվանակարգի Ազգային մրցանակի դափնեկիր: Նա հանդիսանում է տնտեսության հարցերին վերաբերող բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց