Մահացել է աշխարհի հարուստներից մեկը

10:01 09/09/2010 » Հասարակություն

Մահացել է աշխարհի հարուստներից մեկը

Ամերիկացի մեդիամագնատ, ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից Ջոն Կլյուգեն մահացել է 96 տարեկան հասակում, տեղեկացնում է «Ասոշիէյթիդ պրեսս»-ը: Կլյուգեն հեռուստառադիո հեռարձակող Metromedia խոշորագույն հոլդինգի հիմնադիրն է: Մահացել է իր տանը, Շառլոտսվիլ քաղաքում: Մահվան պատճառների մասին տեղեկություն չկա:

Հանրահայտ «Ֆորբս» հանդեսի տվյալներով, Կլյուգեն 1989 թվականից մինչև 1991 թվականը համարվել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը այդ ժամանակ գերազանցել է 5 մլրդ դոլարը: «Ֆորբս»-ի 2009-ի աշխարհի հարուստների ցուցակում Կլյուգեն գտնվել է 35-րդ տեղում:

Նա համարվում է նաև ԱՄՆ-ում 1950-ական թվականների առաջին կաբելային հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց