Ֆ.Կաստրոն խոստովանեց, որ սխալ է եղել

15:05 09/09/2010 » Քաղաքական

Ֆ.Կաստրոն խոստովանեց, որ սխալ է եղել

Վերջին օրերին Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը հաճախակի է հայտնվում համաշխարհային ԶԼՄ-ների էջերում, թեպետ այս հետաքրքրությունը կարելի է բացատրել նրանով, որ հիվանդության պատճառով երկար ժամանակ լռած հեղափոխականը շատ ասելիք ունի: Այդպես, այդ «շատ ասելիքի» մեջ է խոստովանությունը, որով նա հանդես է եկել նախօրեին և որը վերաբերում է Կուբայի կրիզիսին, այլ կերպ ասած` 1962թ-ին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև Ազատության կղզու պատճառով ի հայտ եկած լարվածությանը:

Utro.ru-ի փոխանցմամբ, կոմանդանտեն ամերիկյան լրագրողին խոստովանել է, որ իր համար խորը հիասթափություն է այն, որ ճգնաժամի ժամանակ ինքը ոչ ճիշտ խորհուրդ է տվել ԽՍՀՄ լիդեր Նիկիտա Խրյուշովին ռմբակոծել ԱՄՆ-ն, եթե Վաշինգտոնը որոշում կայացնի ռազմական գործողություններ սկսել կղզու դեմ: Հենց այս որոշումն է, որ շուրջ 50 տարի անց վերոհիշյալ իրադարձություններից այսօր հանգիստ չի տալիս Ֆ.Կաստրոյին:

Առաջնորդն ավելացրել է, որ այն բանից հետո, ինչ ինքը տեսել ու իմացել է, նա համոզված է, որ այդ քայլին գնալն ամենևին էլ ճիշտ չէր

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց