Պայթյուն Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ. 15 մարդ մահացել է

16:43 09/09/2010 » Հասարակություն

Պայթյուն Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ. 15 մարդ մահացել է

Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ տեղի է ունեցել ուժեղ պայթյուն: Ըստ ռուսական լրատվամիջոցների, 15 մարդ մահացել է, 70-ը` վիրավորվել: Վիրավորներին օգնելու համար Մոսկվայից հատուկ բժշկական ինքնառիթ է մեկնել Վլադիկովկաս:
Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 11:30-ին: Այն եղել է շատ ուժեղ, մոտակա շինությունների ապակիները կոտրվել են: Ըստ նախնական տվյալների, պայթել է ավտոմեքենա, որի մեջ տեղադրված են եղել պայթուցիկները:

ՌԴ նախագահը հրաման է տվել համապատասխան նախարարություններին հետաքաննել ու բացահայտել ահաբեկչությունը:
Դեպի առիթով հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն), 105 հոդվածի 2-րդ կետով (երկու և ավելի մարդկանց սպանություն), 222-րդ հոդվածով (զենքի ապօրինի կիրառում):
Ըստ «Ռիա Նովոստիի», արդեն պարզվել է ահաբեկիչ-մահապարտի ով լինելը. մեքենան, որը պայթեցվել է, Ինգուշեթիայից մուտք է գործել Հյուիսիային Օսիա պայթյունից 30 րոպե առաջ: «Պարզվել է, որ ղեկին եղել է ինչ-որ Արչիև: Մեքենան պատկանում է այլ մարդու: Փաստաթղթերը հայտնաբերվել է պայթյունից հետո»,- ասել է Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինի աշխատակիցներից մեկը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց