Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում և Կանադայում` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների

12:07 06/02/2012 » Քաղաքական

Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում և Կանադայում` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների

ԱՄՆ-ում և Կանադայում բողոքի ցույցեր են անցկացվել` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկատվության` իրավապաշտպան և խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ Նյու Յուրքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության և Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել` վանկարկելով «Ո ՛չ պատերազմին», «Ո ՛չ պատժամիջոցներին», «Ո ՛չ ահաբեկչությանը» կարգախոսները:

Ցույցին մասնակից «Աշխարհը չի կարող սպասել» կազմակերպության նախագահ Դեբրա Սվիթը, խոսելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակից, նշել է. «Չգիտեմ, թե Բարաք Օբաման ինչ է նախատեսել իրականացնել, սակայն Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել հասարակ քաղաքացիներին»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց