Լավրովը «հիստերիկ հայտարարություններ» է անվանել Սիրիայի առնչությամբ Արևմուտքի քննադատությունը

15:05 06/02/2012 » Քաղաքական

Լավրովը «հիստերիկ հայտարարություններ» է անվանել Սիրիայի առնչությամբ Արևմուտքի քննադատությունը

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն «հիստերիկ» է անվանել արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչների քննադատությունը ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական բանաձևն արգելափակելու կապակցությամբ: Այս մասին, ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, Ռուսաստանի արտգործնախարարն հայտարարել է Բահրեյնի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:

«Կարծում եմ, նման հիստերիկ հայտարարությունների օգնությամբ փորձում են, առաջին հերթին, քողարկել այն, ինչ իրականում տեղի է ունեցել և ունենում է: Խոսքն այն մասին է, որ Սիրիայում չկա բռնության մեկ աղբյուր, դրանք մի քանիսն են», - ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, թե բանաձևի արգելափակման վերաբերյալ արևմուտքից եկող որոշ գնահատականներ «անվայելուչ են»:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների, արաբական պետությունների և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ քննադատել էին Ռուսաստանի վետոն սիրիական բանաձևի վրա` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բանաձևի ձախողումից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «ծաղրանկարչություն» էր որակել Ռուսաստանի գործողությունները: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը «նողկալի» էր անվանել վետոն և հայտարարել, թե այսուհետ «սիրիացի ցանկացած խաղաղ բնակչի թափված արյան համար պատասխանատու են բանաձևը արգելափակած երկրները»:
Ռուսաստանի վետոն ԱԽ-ում քննադատել էին նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց