Ռումինիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

14:46 06/02/2012 » Քաղաքական

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն այսօր հայտարարել է իր ղեկավարած կառավարության հրաժարականի մասին: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, վարչապետն այս մասին հայտարարել է կառավարության այսօր հրավիրած նիստի ժամանակ:

«Կարևոր քաղաքական որոշումներ ընդունելու ժամանակն է եկել: Այս առումով, ես որոշում եմ ընդունել հրաժարվել կառավարական լիազորություններից», - ասել է Բոկը:

Նշենք, սույն թվականի հունվարի վերջին Ռումինիայի մայրաքաղաքում մի շարք ցույցեր էին տեղի ունեցել երկրի ղեկավար Տրայան Բասեսկուի և վարչապետ Էմիլ Բոկի հրաժարականի պահանջով: Ցույցերը որոշ դեպքերում վերածվել էին բախումների ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Իշխանությունների հանդեպ ազգաբնակչության դժգոհության պատճառը պայմանավորված է Եվրամիության ստանձնած ֆինանսական քաղաքականության խստացման շրջանակներում Ռումինիայի բյուջետային ծախսերի կրճատումով, ինչի հետևանքով մի շարք սոցիալական ծրագրերի իրագործումը հետաձգվել էր:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց