Նադեժդա Բաբկինան և Միխայիլ Բոյարսկին` Պուտինի վստահված անձ

20:10 06/02/2012 » Քաղաքական

Նադեժդա Բաբկինան և Միխայիլ Բոյարսկին` Պուտինի վստահված անձ

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի 499 վստահված անձ է գրանցել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ աղբյուրի, գրանցված վստահված անձանց թվում են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսք են` երգչուհի Նադեժդա Բաբկինան, դերասան Միխայիլ Բոյարսկին, կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը, երաժիշտ Իգոր Բուտմանը: Բացի այդ, Պուտինի վստահված անձ են դարձել նաև ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինը, Իգոր Ակինֆեևը, Յուրի Ժիրկովը, մարզուհի Ելենա Իսինբաևան և այլոք:

Ռուսաստանում նախագահի թեկնածուն իրավունք ունի գրանցել 600 վստահված անձի:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց