Չավես. Ֆոլքլենդների համար նոր պատերազմում Վենեսուելան կպաշտպանի Արգենտինային

16:50 06/02/2012 » Քաղաքական

Չավես. Ֆոլքլենդների համար նոր պատերազմում Վենեսուելան կպաշտպանի Արգենտինային

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն հայտարարել է, թե Ֆոլքլենդյան կղզիների համար հավանական պատերազմում իր երկիրը կպաշտպանի Արգենտինային: Այս մասին փոխանցում է «Europa Press» գործակալությունը: Չավեսը խնդրին անդրադարձել է «Ամերիկայի Բոլիվարիական այլընտրանք» (ALBA) կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վենեսուելան ամենևին էլ հզոր տերություն չէ, սակայն իմպերիալիստների կողմից ցանակցած ագրեսիայի դիմակայման կամք մենք ունենք», - ասել է Վենեսուելայի ղեկավարը, մեկնաբանելով Ֆոլքլենդներում Բրիտանիայի և Արգենտինայի միջև նոր ռազմական հակամարտության հավանականությունը:

«ALBA» կազմակերպությունը, որին անդամակցում են նաև Կուբան, Նիկարագուան, Բոլիվիան, Էկվադորը և մի շարք այլ պետություներ, համաժողովի ժամանակ բանաձև է ընդունել` փակել անդամ պետությունների նավահանգիստները Ֆոլքլենդյան կզիներից ժամանած նավերի համար: Ավեի վաղ, նման որոշում էին կայացրել Բրազիլիայի և Արգենտինայի կառավարությունները:
«ALBA»-ի մասնակից պետությունները նաև իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել Արգենտինային, սակայն պատերազմի դեպքում Արգենտինային ձեռք մեկնելու պատրաստակամության մասին խոսել է միայն Չավեսը:

Սույն թվականի ապրիլ ամսին լրանում է Ֆոլքլենդյան կղզիների համար մղված արգենտինա-բրիտանական պատերազմի եռեսուն ամյակը, և այդ կլոր տարելիցի կապակցությամբ երկու պետությունների միջև կղզիների պատկանելիության հարցը կրկին ակտուալ թեմա է դարձել` սրելով պաշտոնական հռետորաբանությունը:

Բացի այդ, Արգենտինայում դժգոհության մեծ ալիք է բարձրացել, որ չնայած պաշտոնական զգուշացումների, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն, այնուհանդերձ, ժամանել է Ֆոլքլենդյան կղզիներ զինվորական 6 շաբաթյա ծառայություն անցկացնելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց