Հրշեջը օդանավակայանի կարգավարների փոխարեն իջեցրել է ինքնաթիռը

08:25 07/02/2012 » Հասարակություն

Հրշեջը օդանավակայանի կարգավարների փոխարեն իջեցրել է ինքնաթիռը

Հնդկական Տիրուպատի քաղաքում աշխատանքից ուշացած օդանավակայանի կարգավարներին փոխարինել է մոտակայքում հայտնված հրշեջը, հայտնում է Բի-Բի-Սի-ն: Եվ, երբ օդանավակայանին մոտեցող ինքնաթիռը փորձել է կապի մեջ մտնել, պարզվել է կարգավարները տեղում չեն: Արտակարգ իրավիճակում օդանավակայանի ղեկավարությունը դիմել է հրշեջի օգնությանը:

Չնայած անգլերենի վատ իմացությանն ու համապատասխան գիտելիքների բացակայությանը, հրշեջը 40 րոպե, մինչև մասնագետները տեղ կհասնեին, ինքնաթիռը բերել է վայրէջքի: Տիրուպատիի օդանավակայանում ռադար չկա, այդ պատճառով էլ օդաչուների համար շատ կարևոր են կարգավարների ցուցումները վայրէջքի ժամանակ: Ծառայողական հետաքննությունը պարզել է, որ կարգավարներն ուղղակի մոռացել էին աշխատանքի գնալ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց