Պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի «Խիզախը» «Օսկարի» մրցանակակիր է
«Օսկար» 82-րդ մրցանակաբաշխությունում «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ոսկե արձանիկի արժանացած «Խիզախը» ժապավենի պրոդյուսերը ամերիկահայ Քեթրին Սարաֆյանն է: Ֆիլմի ռեժիսորներն են Մարկ Էնդրյուսը և Բրենդա Չափման: Այս անվանակարգում «Օսկարի» համար մրցում էին ևս 4 ֆիլմ:
Նշենք, որ «Խիզախը» այս տարի արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի»` «Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:
Ք. Սարաֆյանը ծնվել է 1970 թ: Նրա և հայրը, և մայրը հայ են: Հայրը` Ռիչարդ Սարաֆյանը, եղել է Օակլանդի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու հոգևոր հովիվը: Սարաֆյանի հայկական արմատները և կրոնական դաստիարակությունը մեծ ազդեցություն է թողնել նրա վրա:
Նախորդող նորություն` «Օսկար». Ոսկե արձանիկներն արդեն տերեր ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ