AGBU-ն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է AGBU-ի պաշտոնական կայքը:
Խնդրագրի կազմակերպիչներ են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը (DurDe), Եվրոպական Ժողովրդական հակառասիստական շարժումը (EGAM), Մարդու իրավունքների ասոցիացիան (iHD), ովքեր կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կոչ է արվում թուրքերին, հայերին ու եվրոպացիներին` Թուրքիայում միասին հիշատակելու Հայոց ցեղասպանությունը:
Հանրային խնդրագրում մատնանաշվում է, որ Թուրքիայի կառավարության կողմից գրեթե մեկ դար տևող Հայոց ցեղասպանության մերժումը թույլ է տալիս, որ հայ ժողովրդի և երկրով մեկ այլ փոքրամասնությունների հանդեպ նսեմացումն ու խտրականությունը շարունակվի:
Միևնույն ժամանակ, խնդրագրում կոչ է արվում խրախուսել Թուրքիայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպություններին միացումը և ցույց տալ, որ նման քաղաքականությունը չի արտացոլվում հանրային կարծիքի վրա:
Հազարավոր քաղաքական գործիչներ` Բուլղարիայից, Չեխիայի Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Ռուանդայից, Սերբայից, Մեծ Բրիտանիայից այն ստորագրել են:
Նաև նշվում է, որ խնդրագրի տակ ստորագրել է Շառլ Ազնավուրը:
Խնդրագրի տակ կարելի է ստորագրել հետևյալ հասցեով, ինչպես նաև տեսնել թե դրա տակ ովքեր են ստորագրել՝