Յուպիտերի արեգակ Գանիմեդում կարող են լինել կյանքի գոյատևման համար պայմաններ
Յուպիտերի արեգակ Գանիմեդում կարող են լինել կյանքի գոյատևման համար պայմաններ: «BBC»-ի փոխանմամբ, այս մասին «փաստարկված ենթադրությամբ» հանդես են եկել ՆԱՍԱ-ի լաբորատորիայի հետազոտողները
Արեգակնային համակարգի խոշորագույն արբանյակ Գանիմեդում կա ժայռի ապարի և սառույցի հսկայական օվկիանոս, որն ունի մի քանի հարյուր կիլոմետր խորություն:
Գանիմեդը արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որ ունի սեփական մագնիսական դաշտ և մթնոլորտի բարակ շերտ, որի կազմի մեջ մտնում է թթվածին:
Ուսումնասիրելով արբանյակի օվկիանոսը` գիտնականները եկել են եզրակացության, որ այն սառած է անհավասարաչափ: Սառույցի շերտերին հաջորդում են ջրի շերտեր, որոնք չեն սառցակալում աղի մեծ պարունակության շնորհիվ:
Գիտնականները կարծում են, որ աղի ջուրը կարող է իջնել օվկիանոսի հատակ ու շփման մեջ մտնել հողաշերտի հետ, ինչն օրգանական կյանքի զարգացման համար պայմաններ է ստեղծում: