ԱՄՆ Մերիլենդ նահանգում որոշել են մարմնավաճառության դեմ պայքարել «Twitter-ի» միջոցով
ԱՄՆ Մերիլենդ նահանգում որոշել են մարմնավաճառության դեմ պայքարել «Twitter-ի» միջոցով: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով Մերիլենդ նահանգի Պրինս-Ջորջես շրջանի ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` շրջանի ոստիկանությունը որոշել է «Twitter»-ի միջոցով հեռարձակել շրջանում մարմնավաճառությունը արմատախիլ անելուն ուղղված ոստիկանության գործողությունները:
«Մենք կցուցադրենք, թե ինչպես է ոստիկանությունը պայքարում հնագույն մասնագիտության դեմ: Կասկածյալների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկությունը տեղադրվելու է Twitter-ում: Դա առաջադեմ ու աննախադեպ մեթոդ է սոցցանցերի օգտագործման հարցում, որը կնախազգուշացնի բոլոր պոտենցիալ իրավախախտներին, որ նման վարքագիծը հակաօրինական է ու չի խրախուսվում մեր շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունից անմիջապես հետո համացանցում բուռն քննարկում է սկսվել: Խնդիրն այն է, որ մարմնավաճառների արտաքինն ու դեմքը համընդհանուր դիտման են դրվելու: Շատերը կարծում են, որ դա միայն կվտանգի այդ կանանց կյանքն ու արժանապատվությունը:
Սակայն ոստիկանությունը նշել է, որ օպերացիան առաջին հերթին ուղված է ոչ թե մարմնավաճառների այլ, վերջիններիս ծառայություններից օգտվողների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները