Կկանգնի՞ Օբաման դատարանի առաջ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովը որոշել է քվեարկություն կազմակերպել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դատարանի առաջ կանգնեցնելու
համար: Այդ մասին գրում է Politico-ն:
«Կառավարման համակարգը այլ կերպ է աշխատում: Օրենքները առաջարկությունների փաթեթ չեն, որոնք նախագահը կարող է սեփական հայեցողությամբ ընտրել», -հայտարարել է Իրավական հանձնաժողովի նախագահ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պիթ Սեշընսը (Pete Sessions)
Ընդհանրապես, Հանրապետականները գործող նախագահին մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Եթե Ներկայացուցիչների պալատը բավարարի հանձնաժողովի պահանջը, ապա այն կուղարկվի Դաշնային դատավորին, որն էլ կորոշի` արդյոք փաստաթուղթը իրավական ուժ ունի՞, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ