Հալեպում շարունակում են հայեր զոհվել
Հուլիսի 30-ին ահաբեկչական զինված խմբավորումները արկեր են նետել Հալեպի Ջալլա շրջանի ուղղությամբ, որի պայթյունի հետևանքով զոհվել է Սոնա Պալքյանը: Արկեր են նետվել նաև Նոր Գյուղի ուղղությամբ: Զվարթնոց եկեղեցու մոտ ընկած արկի պայթյունի հետևանքով զոհվել է Ազնիվ Արուշյանը և նրա քույրը` Արաքսի Արուշյան-Խաչատուրյանը:
Վիրավորների թվում են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը, Հովհաննես Այվազյանը և Գևորգ Գալեմճյանը: Գևորգը ստացված վնասվածքներից վայրկյան անց մահացել է: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները