Շարմ էլ Շեյխի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ից 33 մարդ է մահացել
Նախօրեին կեսգիշերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի մոտակայքում իրար են բախվել երկու ավտոբուս: Հարվածն ուժեղ է եղել, ավտոբուսներից մեկը կողաշրջվել է: Ողջ գիշերվա ընթացքում փրկարարները մարդկանց դիակներն են դուրս բերել: Զոհերի թիվը հասել է 33-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 41 մարդ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեռևս հայտնի չեն մահացածների անունները: Շտապ օգնության տնօրենն ասել է, որ տուժածների մեջ կա նաև չորս օտարերկրացի` Ուկրաինայից, երկու հոգի Սաուդիան Արաբիայից` մայրը երկու տարեկան երեխայի հետ և Եմենի քաղաքացի: Նրանց տեղափոխվել են Շարմ էլ Շեյխի միջազգային հիվանդանոց:
Նախնական տվյալներով, ավտուբուսներից մեկը վարորդը ղեկին քնել է և մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում