Օլանդի ընկերուհին ևս մեկ դատ է շահել
Դերասանուհի Ժյուլի Գայեն, որին սիրավեպ են վերագրում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ևս մեկ դատական գործ է շահել ընդդեմ Closer ամսագրի: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Դատարանի կարծիքով, ամսագիրը խախտել է դերասանուհու անձնական կյանքի անձեռնմխելիությունը:
Մասնավորապես, ամսագրում տպագրված լուսանկարներից մեկում Գայեն եղել է մեքենայում: Ֆրանսիական օրենքներով մեքենան անձնական տարածք է համարվում: Լուսանկարիչը տուգանվել է հազար եվրոյով: Մարտ ամսին ամսագիրը ստիպված էր եղել դերասանահուն վճարել 15 հազար եվրո, այն լուսանկարները հրապարակելու համար, որոնցում Օլանդն ու Գայեն գալիս են միևնույն բնակարան: