Շոտլանդիան իր ապագան է ընտրում
Այս օրը կարող է մտնել պատմության մեջ: Շոտլանդիայում այսօր անցկացվող հանրահավաքի արդյունքում պարզ կլինի, այն կդառնա՞ անկախ պետություն ու Եվրոպայի քարտեզի վրա կհայտնվի նոր պետություն, թե՞ Շոտլանդիան կշարունակի մնալ Մեծ Բրիտանիայի Թագավորության կազմում:
«Գազետա.ռու»-ի՝ Էդինբուրգում գտնվող թղթակիցը հաղորդել է, որ բացվել են ընտրատեղամասերի դռները, սկսվել է քվեարկությունը: Լրատվամիջոցի հաղորդմամբ, վերջին սոցհարցման արդյունքներով անկախության կողմ և դեմ արտահայտվողներն ուղիղ երկու կեսի են բաժանվել, չնայած Մեծ Բրիտանիայի միասնականության կողմ արտահայտվածները մի փոքր ավելի են «անջատաողականներից»:
Նախորդող հրապարակում՝
«Առաջադեմ մարդկությունը գնում է ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության գիտակցման ճանապարհով»