Լեոն Պանետա. ԱՄՆ-ն ուշ է միջամտել Սիրիայի հակամարտությանը և Իրաքից հեռացել է չափազանց շուտ
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետան Cbs հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» գրոհայինների հաջողությունները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ն ուշ է միջամտել Սիրիայի հակամարտությանը և Իրաքից հեռացել է չափազանց շուտ:
Հարցին, թե սխալ էր արդյոք, որ զենք չեն մատակարարել սիրիացի փախստականներին, Պանետան պատասխանել է, որ այն կարող էր օգնել:
«Կարծում եմ, որ մասնակի մենք վճարում ենք այն գինը, որը դա չենք արել»,-ասել է Պանետան:
Նրա կարծիքով, «Իսլամական պետության» դեմ պայքարը կարող է շատ երկար տևել: