Իրանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն
«Չինական երկու մեծ ռազմանավ արդեն խարիսխ է գցել Իրանի ջրային տարածքում»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին:
Իրանի ԶՈւ բարձրաստիճան զինվորականն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Իրանի և Չինաստանի զինված ուժերի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Ծովակալ Սայյարին հավելել է, որ Չինաստանի ԶՈւ ռազմածովային ուժերին պատկանող երկու մեծ ռազմանավ արդեն խարիսխ է գցել Բանդար Աբբասում: Նրա խոսքով՝ չինացի բարձրաստիճան զինվորականներն այցելել են ԻԻՀ ռազմածովային ուժերի ենթակայությամբ գործող կրթական և արտադրական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ