ԱՄՆ-ն հույս ունի, որ Ղրիմի բնակիչները ևս կմասնակցեն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե Վաշինգտոնը հույս ունի, որ Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև Ղրիմի բնակիչները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով պետքարտուղարությունում նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ Փսակիի հայտարարությունը:
«Ընտրությունների անցկացումը հերթական փուլն է, որը վկայում է Ուկրաինայի հավատարմությունը ժողովրդավարական գործընթացին», - ասել Փսակին ու հավելել, թե «Միացյալ Նահանգները հավանության է արժանացնում Ուկրաինայի կառավարության որոշումը ազատ, անկախ և ընդգրկուն ընտրություններ անցկացնելու հարցում»:
«Ակնկալում ենք բոլոր ուկրաինացիների մասնակցությունն ընտրություններին, այդ թվում Ղրիմում, Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև դատապարտում ենք այդ օրինական ժողովրդավարական գործընթացի խաթարմանը միտված ցանկացած քայլ», - ընդգծել է Փսակին:
Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 26-ին, որոնց մասնակցելու են 29 քաղաքական ուժեր:
Հիշեցնենք, 2013 թ-ի մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով Ղրիմի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կողմ էր քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորվելուն: Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու դաշնային օրենքը:
Բացի այդ, նոյեմբերի 2-ին նախատեսված են նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում գերագույն խորհուրդների պատգամավորների ընտրություններ, որոնց օրինականությունը կասկածի տակ են առել ինչպես Ուկրաինայի կենտրոնական իշխանություններն, այնպես էլ Եվրամիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին