Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը
Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես Պաղեստինը որպես պետություն է ճանաչել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Շվեդիայի ԱԳ նախարար Մարգո Ուոլսթրոմը հայտարարել է, որ համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ:
«Այսօր կառավարությունը ճանաչել է Պաղեստին պետությունը: Դա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի նորանշանակ վարչապետ Ստեֆան Լևենը հոկտեմբերի 3-ին հայտարարեց Պաղեստին պետության ճանաչման մտադրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները