Էբոլան հասավ Ֆինլանդիա
Ֆինլանդիայում հոսպիտալացվել է Էբոլա վարակի կասկածով առաջին մարդը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա վերջերս է եկել Լիբերիայից, երեկ տեղափոխվել է Հելսինկիի վարակիչ հիվանդությունների կենտրոն:
Որոշ տեղեկությունների համաձայն, նա ամերիկացի է: Բժշկի դիմել է գլխացավի ու բարձր ջերմության ախտանիշներով: Կասկածյալը նշել է, որ հիվանդ մարդկանց հետ չի շփվել:
«Սակայն մենք չենք կարող բացառել նրա վարակված լինելու հավանականությունը»,-ասել է հիվանդանոցի բժիշկը:
Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Առողջպահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում Էբոլայի համաճարակից մահացել է մոտ հինգ հազար մարդ: Վարակվածների թիվն անցնում է 10 հազարից: Մահվան դեպքեր են գրանցվել նաև Իսպանիայում, ԱՄՆ-ում, Մալիում: