Նավթ արտահանողները համաձայնություն ձեռք չեն բերել
Մեքսիկայի և Ռուսաստանի և ՆԱԵԿ (OPEC) անդամ երկրներից` Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները երեքշաբթի` նոյեմբերի 25-ին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել` նավթի արդյունահանման ծավալները համատեղ կրճատելու համար, հաղորդում է Deutsche Welle գործակալությունը: Վիեննայում կայացած հանդիպումը «սև ոսկու» արդյունահանողների արձագանքն էր միջազգային շուկաներում այս հումքի գների զգալի անկմանը:
«նեբք քննարկել ենք շուկայում առկա իրավիճակը, փոխանակվել ենք դիրքորոշումներով: Մենք պետք է պահպանենք այս կապը: Մենք պայմանավորվել ենք երեք ամսից կրկին հանդիպել», - լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար և Վենեսուելայի պետական կոնցեռնի` Petróleos de Venezuela-ի (PDVSA) նախկին նախագահ Ռաֆաել Ռամիրեսը:
Նրա խոսքերով` հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ նավթի ընթացիկ գները չափազանց ցածր են, սակայն նրանցից ոչ ոք չի համաձայնել նվազեցնել նավթի արդյունահանման քվոտաները:
«Նավթի գների անկման ընթացիկ մասշտաբներն իրենց դինամիկայով պատմական հետհայացքում համապատասխանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հանդես գալուն: Սակայն համաշխարհային տնտեսությունը և նավթի գներն աճում են: Շուկայում նաև բացակայում է առաջարկի և պահանջարկի կրիտիկական անհամապատասխանությունը», - ասված է հանդիպման արդյունքում «Ռոսնեֆթի» տարածած հաղորդագրության մեջ:
Վիեննայում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև, մասնավորապես` «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Մեքսիկայի էներգետիկայի հարցերով գերատեսչության ղեկավար Պեդրո Խոակին Կոլդվելը:
Պետք է նկատել, որ վերջին օրերին այս հանդիպման դրական արդյունքների սպասումով նավթի գները որոշակիորեն բարձրացել եին: Սակայն նվաթի միջազգային շուկաներն այս հանդիպման արդյունքներին արձագանքեցին նավթի գնի անկումով: Մասնավորապես` Brent տեսակի նավթի գները նվազեցին ավելի քան 1 դոլարով և հասան մինչև 78 դոլարի` մեկ բարել նավթի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան