ՌԴ-ում «Իսլամական պետությունը» և «Ջաբհաթ Ալ-Նուսրան» ահաբեկչական են ճանաչվել
ՌԴ գերագույն դատարանը «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատարանի վճռի համաձայն` խմբավորումների գործունեությունը պաշտոնապես արգելված է Ռուսաստանի տարածքում:
Նշենք, որ նոյեմբերին ՌԴ գլխավոր դատախազությունը հայցով դիմել էր գերագույն դատարան, որում պահանջել էր երկու խմբավորումները ահաբեկչական ճանաչել:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» վերջին մի քանի ամիսներին ակտիվ գործում է Իրաքում և Սիրիայում, որտեղ նրանց հաջողվել է խոշոր տարածքներ գրավել, իսկ «Ջաբհաթ Ալ-Նուսրան» Սիրիայում «Ալ-Կաիդայի» թևն է ներկայացնում: