ՄԱԿ. Լիբիայում, հնարավոր է, լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ սկսվի
ՄԱԿ-ը դատապարտել է Լիբիայում հերթական օդային հարվածները` նախազգուշացնելով, որ այն կարող է վերածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Լիբիայի աջակցության ՄԱԿ առաքելության փոխանցմամբ, օդից հրթիռակոծության է ենթարկվել Միսուրատա քաղաքը, որը իսլամիստների հետնակետերից մեկն է, ովքեր պայքարում են կենտրոնական իշխանությունների դեմ:
«Լիբիայի աջակցության ՄԱԿ առաքելությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի վերացնեն բռնությունների շղթան, որը կարող է հանգեցնել քաոսի և լայնածավալ պատերազմի»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Լիբիայում գնալով թեժանում են կառավարաության և իսլամիստական ուժերի միջև մարտերը: Ըստ ՄԱԿ տվյալների` Բենգազիում հոկտեմբերի կեսերին մարտերի ընթացքում զոհվել է450 մարդ, իսկ 90 հազարը փախստական է դարձել: