Աշխարհում 20:05 30/01/2015

«Անհրաժեշտ է ԱՄՆ քաղաքական ներկայությունը, ոչ թե ռազմական». Բաշար ալ Ասադի բացառիկ հարցազրույցը

Սիրիայում արդեն հինգերորդ տարին է, ինչ քաղաքացիական պատերազմ է ընթանում, և դեռևս հայտնի չէ՝ երբ այն կավարտվի: Հեղինակավոր «Foreign Affairs» ամսագրի թղթակիցը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ ընթացող հակամարտությունը քննարկելու համար: Այդ բացառիկ հարցազրույցի կրճատ թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:

-Կուզեի սկսել զրույցը պատերազմից: Այն արդեն չորս տարի տևել է, և հայտնի է վիճակագրությունը. 200.000 մարդ սպանվել է, մեկ միլիոնը՝ վիրավորվել, իսկ մոտ 3 միլիոն սիրիացիներ, ՄԱԿ-ի տվյալներով լքել են երկիրը: Ձեր ուժերը ևս ծանր կորուստներ են կրել: Պատերազմը հավետ չի կարող շարունակվել: Ինչպիսի՞ն եք տեսնում պատերազմի ավարտը:
-Աշխարհում բոլոր պատերազմները քաղաքական որոշմամբ են ավարտվել, քանի որ պատերազմն ինքնին լուծում չէ, այն քաղաքականության գործիքներից մեկն է: Այսպիսով, պատերազմը քաղաքական լուծմամբ է ավարտվում: Մենք այդպես ենք կարծում: Դա է գլխավորը:

-Չե՞ք կարծում, որ այս պատերազմը ռազմական լուծում կստանա:
-Ոչ: Ցանկացած պատերազմ քաղաքական լուծում է ստանում:

-Ձեր պետությունը գնալով բաժանվում է երեք մինի-պետությունների՝ կառավարության կողմից վերահսկվողը, ԻՊ և ալ-Նուսրայի կողմից վերահսկվողը, և աշխարհիկ սուննի ու քրդական ընդդիմության կողմից վերահսկվող մինի-պետությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում Սիրիան երբևէ հետ միավորել:
-Նախևառաջ, այդ նկարագրությունը ճշգրիտ չէ: Հնարավոր չէ խոսել մինի-պետությունների մասին առանց հաշվի առնելու դրանց սահմաններում ապրող մարդկանց: Սիրիայի ժողովուրդը դեռ Սիրիայի միասնականության կողմից է, այն աջակցում է կառավարությանը: Ձեր նշած ֆրակցիաները, որոնք որոշակի տարածքների հանդեպ վերահսկողություն ունեն, իրականում մի տեղից մյուսն են տեղափոխվում, կայուն չեն: Բացի այդ, չկա հստակ տարբերակում այդ ուժերի միջև: Երբեմն նրանք միախառնվում են և տեղափոխվում: Բայց հիմնական հարցն այստեղ բնակչությունն է: Բնակչությունը դեռ աջակցում է պետությանը, անկախ նրանից՝ քաղաքականապես կողմնակից է իշխանություններին, թե ոչ: Նկատի ունեմ՝ նրանք աջակցում են պետությանը, որպես Սիրիայի միասնականության ներկայացուցիչ: Քանի դեռ սիրիացի ժողովուրդը հավատում է Սիրիայի միասնությանը, ցանկացած կառավարություն և ցանկացած պաշտոնյա կարող է միավորել Սիրիան: Եթե ժողովուրդը բաժանվի երկու, երեք կամ չորս խմբավորումների միջև, ոչ-ոք չի կարողանա միավորել այս երկիրը: Սա է մեր կարծիքը:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ սուննիներն ու քրդերը դեռ հավատում են միասնական Սիրիայի հնարավորությանը:
-Եթե նայեք Դամասկոսին, կտեսնեք, որ այստեղ միասին ապրում են մեր հասարակության տարբեր շերտերը: Բաժանումները Սիրիայում էթնիկ կամ սեկտաներ հողի վրա չեն կատարվում: Եվ նույնիսկ քրդական հատվածում, որի մասին դուք խոսեցիք, արաբներն ավելի շատ են, քան քրդերը: Հետևաբար, հարցն այստեղ էթնիկ պատկանելությունը չէ, այլ այն խմավորումները, որոնք վերահսկում են որոշակի տարածքներ ռազմական ուղով:

-Մեկ տարի առաջ ընդդիմությունը և օտարերկրյա կառավարությունները պնդում էին, որ Դուք, որպես բանակցությունների նախապայման, հրաժարական տաք: Հիմա էլ չեն պնդում: Դիվանագետները հիմա փորձում են ժամանակավոր լուծում գտնել, որը Ձեզ թույլ կտա որոշակի դերակատարում ունենալ: Հենց այսօր «New York Times»-ում մի հոդված կար, որտեղ նշվում էր ԱՄՆ կողմից ՌԴ և ՄԱԿ-ի խաղաղության նախաձեռնություններին լայ աջակցության տրամադրման մասին: Հոդվածում ընդգծված էր, որ «Արևմուտքը հետ է կանգնում Սիրիայի նախագահի անհապաղ հրաժարականի իր պահանջներից»: Հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքի նման փոփոխությունը՝ պատրա՞ստ եք բանակցային լուծման, որը կհանգեցնի քաղաքական փոփոխությունների:
-Մենք ի սկզբանե պատրաստ ենք եղել դրան: Մենք երկխոսության ենք մտել Սիրիայում գործող բոլոր կողմերի հետ: Կողմ ասելով նկատի չունեմ քաղաքական կուսակցություններ, դա կարող է լինել թե կուսակցություն, թե կոնկրետ անձնավորություն, և ցանկացած քաղաքական միավոր: Մենք փոխեցինք սահմանադրությունը և պատրաստ ենք ամեն ինչի: Բայց երբ ուզում ես որևէ քայլ կատարել, այն չպիտի կապ ունենա կառավարության կամ ընդդիմության հետ: Այն պետք է սիրիացի ժողովրդին վերաբերվի: Երբեմն հնարավոր է, որ մեծամասնությունը որ ընդդիմությանը պատկանի, ոչ էլ կառավարությանը: Հետևաբար, եթե փոփոխություն է արվելու, որը ազգային խնդրին է վերաբերում, յուրաքանչյուր սիրիացի պետք է իր ձայնն ունենա դրանում: Երբ երկխոսություն է տեղի ունենում, այն կառավարության և ընդդիմության միջև չէ, այլ Սիրիայում գործող տարբեր ուժերի ու միավորների: Մենք այդպես ենք տեսնում երկխոսությունը: Սա մեկ: Երկրորդ, ինչ լուծում էլ ցանկանաս տալ, վերջում պետք է դիմես ժողովրդին՝ հանրաքվեի համար, քանի որ խոսքը սահմանադրության, քաղաքական համակարգի փոփոխության կամ այլ հարցի մասին է: Հետևաբար, երկխոսության մեջ մտնելն այլ բան է, որոշումներ կայացնելը՝ այլ, քանի որ վերջինս կառավարության կամ ընդդիմության կողմից չի արվում:

-Այսինքն Դուք չեք համաձայնի ցանկացած քաղաքական անցումային վիճակի, մինչև հանրաքվե չլինի՞:
-Անշուշտ: Ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի, այլ ոչ թե ցանկացած մեկը:

-Արդյոք դա նշանակում է, որ բանակցություններ վարելն անհնար է:
-Ոչ, մենք կգնանք Ռուսաստան: Մենք կգնանք այդ բանակցություններին, բայց այստեղ մեկ այլ հարց կա: Ո՞ւմ հետ ենք բանակցելու: Որպես կառավարություն, մենք ունենք ինստիտուտներ, մենք ունենք բանակ, մենք ունենք ազդեցություն՝ լինի դրական, թե բացասական, ցանկացած ուղղությամբ, ցանկացած պահին: Մինչդեռ, ո՞վ են այն մարդիկ, որոնց հետ մենք բանակցելու ենք, ո՞ւմ են նրանք ներկայացնում: Սա է հարցը: Երբ խոսում ենք ընդդիմության մասին, այն պիտի նշանակություն ունենա: Ընդհանուր առմամբ, ընդդիմությունը պետք է ներկայացուցիչներ ունենա տեղական վարչական մարմիններում, խորհրդարանում, այլ հաստատություններում, նրանք պետք է հասարակությունից ներկայացուցիչներ ունենան, որոնք կխոսեն իրենց անունից: Ներկայիս ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է ճշտել ընդդիմության ունեցած հիմնական ազդեցությունը: Պետք է հիշել, թե ինչ էին հայտարարում ապստամբները, նրանք բազմիցս ասել են, որ ընդդիմությունն իրենց ներկայացուցիչը չէ: Եթե ուզում եք արդյունավետ երկխոսություն, այն կառավարության և ապստամբների միջև է: Այստեղ մի ուրիշ հարց էլ կա: Ընդդիմությունն ազգային երևույթ է, դա նշանակում է, որ այն պետք է աշխատի հօգուտ Սիրիայի ժողովրդի: Այն չի կարող համարվել ընդդիմություն, եթե Քաթարի, Սաուդյան Արաբիայի կամ Արևմուտքի ցանկացած պետության, այդ թվում և՝ ԱՄՆ-ի խամաճիկն է, որն աջակցություն է ստանում դրսից: Այն պետք է սիրիական լինի: Մենք ունենք ազգային ընդդիմություն, ես դա չեմ հերքում: Ես չեմ ասում, թե բոլոր ընդդիմադիրներն անօրինական են: Բայց անհրաժեշտ է տարբերակում մտցնել ազգային ընդդիմության և խամաճիկների միջև: Ոչ բոլոր երկխոսություններն են արգասաբեր:

-Արդյոք դա նշանակում է, որ դուք չէիք ցանկանա հանդիպել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք աջակցություն ստանում են արտերկրից:
-Մենք պատրաստվում ենք բոլորին էլ հանդիպել: Մենք պայմաններ չենք դրել:

-Ոչ մի պայմաննե՞ր:
-Ոչ մի:

-Կհանդիպե՞ք ցանկացածի հետ:
-Այո, մենք կհանդիպենք բոլորի հետ: Բայց անհրաժեշտ է յուրաքանչյուրից ճշտել՝ ում են նրանք ներկայացնում: Ես սա նկատի ունեմ:

-Եթե չեմ սխալվում ՄԱԿ-ի ներկայացուցիչ դե Միստուրայի տեղակալը հիմա Սիրիայում է: Նրանք, որպես ժամանակավոր միջոց, առաջարկում են հրադադար և կոնֆլիկտի սառեցում Հալեպում: Դուք դրան կհամաձայնե՞ք:
-Այո, իհարկե: Մենք դա մինչև դե Միստուրայի առաքելության սկիզբն ենք կիրառել: Մենք այն կիրառել ենք Հոմս քաղաքում: Մենք այն փոքր մասշտաբներով ենք իրականացրել՝ արվարձաններում, գյուղերում, և այլն, և դա աշխատեց: Գաղափարը շատ լավն է, բայց այն մանրամասն ծրագրելու կարիք ունի: Դե Միստուրան Սիրիա է եկել կոնկրետ առաջարկներով: Մենք համաձայնել ենք որոշ առաջարկների հետ, և հիմա սպասում ենք, որ նա մանրամասին խրագիր ներկայացնի՝ սկզբից մինչև վերջ: Մենք սա քննարկում ենք դե Միստուրայի տեղակալի հետ:
-Նախկինում, որպես հրադադարի նախապայման, Դուք պնդում էիք, որպեսզի ապստամբներն առաջինը զենքը ցած դնեն, որը նրանց տեսանկյունից անհնար էր: Դուք դեռ նման նախապայման ունե՞ք:
-Մենք ընտրում ենք տարբեր սցենարներ կամ իրադարձությունների շրջադարձեր: Որոշ շրջաններում մենք թույլ տվեցին, որպեսզի նրանք լքեն բնակելի տարածքները, որպեսզի կանխենք քաղաքացիների շրջանում պատահարները: Նրանք լքեցին այս շրջաններն իրենց սպառազինություններով: Այլ շրջաններում նրանք հանձնեցին իրենց զենքերը, նոր լքեցին տարածքը: Դա կախված է նրանից, թե մենք ինչ կառաջարկենք, իսկ իրենք՝ ինչ:

-Դուք հստակ չպատասխանեցիք: Դուք կպնդե՞ք, որպեսզի նրանք զենքերը ցած դնեն:
-Ոչ, ոչ: Ես դա նկատի չունեի, որոշ շրջաններ նրանք իրենց զենքերով լքեցին: Դա էի ուզում ասել:

-Մոսկովյան բանակցություններին լավատեսորե՞ն եք տրամադրված:
-Այն, ինչ տեղի է ունենալու Մոսկվայում, հակամարտության լուծման բանակցություններ չէ, այլ պատրաստություն խորհդրաժողովի համար:

-Այսինքն՝ բանակցություններ են տարվելու բանակցությունների մասին:
-Ավելի ճիշտ՝ ինչպես պատրաստվել բանակցություններին: Երբ խորհրդաժողովի ես պատրաստվում, պետք է դրա սկզբունքներն իմանաս: Թույլ տվեք անկեղծանալ: Ինչպես ասացի՝ խմբերից որոշները խամաճիկներն են այլ երկրների: Նրանք պետք է օրակարգն իրականացնեն, և ես վստահ եմ, որ շատ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան, որ մի շահ չեն հետապնդում, որպեսզի խորհրդաժողովը հաջողությամբ պսակվի: Ուրեմն, այդ երկրներն իրենց ներկայացուցիչներին կհրահանգեն անել հնարավորը, որպեսզի խորհրդաժողովը ձախողվի: Կան մարդիկ, որոնք Սիրիայի ոչ մի միավորի չեն ներկայացնում, նրանք երբեք Սիրիայում չեն ապրել և չեն ճանաչում երկիրը: Իհարկե, կան նաև այլ մարդիկ, որոնք ազգային շահերն են ներկայացնում: Հետևաբար, եթե խոսում ենք ընդդիմության մասին, ով է ազդեցություն ունենալու մյուսների վրա: Սա է հարցը, այն դեռ պարզ չէ: Հետևաբար, լավատեսությունն այստեղ ավելորդ է: Չէի ասի, թե ես հոռետես եմ: Պարզապես մենք հույս ունենք ցանկացած քայլ անելիս:

-Թվում է՝ վերջին օրերին ամերիկացիները սկսել են ավելի շատ աջակցել մոսկովյան բանակցություններին: Ի սկզբանե նրանք կողմ չէին: Երեկ ԱՄՆ պետքարտուղար Քերին այնպիսի հայտարարություն արեց, որով կարծես ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
-Նրանք միշտ ինչ-որ բաներ են ասում, բայց կարևորն այն է, թե ինչ են նրանք պատրաստվում անել: Գիտեք, որ Սիրիայի և ԱՄՆ միջև վստահության պակաս կա: Ուրեմն, սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի խորհրդաժողովի ժամանակ:

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Սիրիայի տարբեր ուժերի միջև համաձայնության կայացումը:
-Անհրաժեշտ է անմիջականորեն ապստամբների հետ գործ ունենալ: Բայց ապստամբների երկու տեսակ կա: Հիմա մեծ մասն ալ-Քաիդայից են՝ ԻՊ և ալ-Նուսրան: Հիմա այն ինչ մնացել է, այն, ինչ Օբաման «չափավոր ընդդիմություն» էր կոչում, ընդդիմություն չէ, դրանք ապստամբներ են: Նրանց մեծ մասն Ալ-Քաիդային են միացել, մի մասն էլ հետ է վերադարձլ բանակ:

-Պատրա՞ստ եք ընդդիմությանն ասել, որ եթե զենքերը ցած դնեն, նրանց անվտանգությունը կապահովեք: Եվ ինչպե՞ս կարող եք ապահովել նրան անվտանգությունը:

-Այո, պատրաստ եմ: Ես այդ մասին իմ ելույթներից մեկում ասել եմ: Հնարավոր չէ 100 տոկոսով երաշխավորել նրանց անվտանգությունը, ոչինչ բացարձակ չէ: Բայց 50 տոկոսով հաջողության հասնելն իսկարդյունք է:

-Հըզբոլլահը, Իրանի շիա աշխարհազորայինները ապստամբների դեմ պայքարում մեծ դեր են խաղում: Դուք անհանգստացած չե՞ք երկրի վրա Իրանի ունեցած ազդեցությամբ:
-Իրանը տարածաշրջանում ազդեցիկ երկիր է, և մինչև հակամարտությունն էլ այն ազդեցություն է ունեցել ռեգիոնում: Իրանը Սիրիայում ոչ մի ամբիցիաներ չունի: Մենք, որպես անկախ երկիր, թույլ չենք տա այլ երկրի ազդեցություն ունենալ մեր ինքնիշխանության վրա:

-Իսկ ի՞նչ եք մտածում Իսրայելի օրակարգի մասին:
-Նրանք աջակցում են Սիրիայում ապստամբներին: Երբ մենք որևէ վայրում առաջխաղացում ենք ունենում, նրանք հարձակում են իրագործում՝ բանակը թուլացնելու նպատակով: Սիրայում ոմանք նույնիսկ կատակում են՝ «ո՞վ է ասել, թե Ալ-Քաիդան չունի օդային ուժեր: Նրանք Իսրայելի օդուժն ունեն»:

-Ինչ ԱՄՆ-ը ձեռնարկել է ԻՊ դեմ իր արշավը, Սիրիան և ԱՄՆ-ը արդյունավետ կերպով համագործակցում են այս պայքարում: ԱՄՆ հետ խորացված համագործակցության հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

-Այո, տեսնում եմ, բայց այդ հնարավորությունները քաղաքական կամք են պահանջում: Որքա՞ն կամք կներդնի ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարում: Բացի հյուսիսային Սիրիայում ԻՊ վրա հարձակումներից, մենք կոնկրետ ոչինչ չենք տեսել:
ԱՄՆ-ից ավելի մեծ ռազմական ներկայություն պետք չէ, անհրաժեշտ է քաղաքական ներկայություն: Հարցն այն է, թե որքան կճնշի ԱՄՆ-ն թուրքերին: Եթե ահաբեկիչները այսքան երկար դիմանում են հարվածներին, նշանակում է Թուրքիան նրանց զենքով ու գումարով է ապահովում:
Նախ, անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը ճնշում գործադրի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի վրա, որպեսզի դադարեն աջակցել ահաբեկիչներին: Երկրորդ, հարվածներ հասցնելուց առաջ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի կառավարությունից թույլտվություն ստանա:

-Ի՞նչ եք կարծում, երբևէ կկարողանա՞ք ռազմական ճանպարհով հաղթել ապստամբներին:
-Եթե նրանք դրսից աջակցություն չստանան, ապա այո: Հարցն այն է, որ նրանք ապահովված են զինամթերքով և գումարով, որը հիմնականում գալիս է Թուրքիայից: Էրդողանը պատկանում է «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությանը, որն Ալ-Քաիդայի հիմքն է: Նա շատ մոլեռանդ է, և դա է պատճառը, որ շարունակում է օգնել ԻՊ-ին:

-Եթե Օբամային մեսիջ ուղարկեիք այսօր, ի՞նչ կասեիք:
-Հարցը, որ ես կտայի ցանկացած ամերիկացու, հետևյալն է՝ ի՞նչ եք դուք ստանում այլ երկրներում ահաբեկիչներին աջակցելուց: Դուք հիմա աշխարհի ամենահզոր երկիրն եք, աշխարհում տարածելու շատ բան ունեք՝ գիտելիք, նորարարություն, IT ոլորտ…Ինչպե՞ս կարող եք լինել լավագույնն այդ ոլորտներում, և վատագույնը՝ քաղաքականության մեջ: Ինչո՞ւ եք դուք միշտ անհաջողություն գրանցում պատերազմներում: Դուք կարողանում եք պատերազմներ ծնել, բայց չեք կարողանում լուծել դրանք: Պաղեստինում և Իսրայելում արդեն քսան տարի խաղաղության գործընթաց է, բայց դուք չեք կարողանում այս առումով ոչինչ անել, չնայած այն փաստին, որ հզոր պետություն եք:

-Իսկ Սիրիայի համատեսքտում ո՞րը կլիներ լավագույն քաղաքականության տարբերակը:
-Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելուն միտված քաղաքականությունը: Պետք է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը, պայքարել ահաբեկչության դեմ, խթանել աշխարհիկությունը,աջակցել տարածաշրջանի տնտեսությանը, բարելավել հասարակության վիճակն, ինչպես ձեր երկրում արեցիք: Դա է ԱՄՆ ենթադրյալ առաքելությունը, այլ ոչ թե պատերազմներ սկսելը: Պատերազմներ սկսելը ձեզ գերտերություն չի դարձնում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}