Իսպանիայում ուսանողների բազմահազարանոց ցույցեր են կայացել
Իսպանիայի ավելի քան 40 քաղաքում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների դեմ ցույցեր են անցկացվել: Մի շարք քաղաքներում, այդ թվում Մադրիդում, դրանք ավարտվել են բախումներով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հազարավոր ուսանողներ իրենց բողոքն են արտահայտել կրթական ռեֆորմի դեմ: Իշխանությունների ծրագրերի համաձայն ներկայումս գործող 4+1՝ 4 տարի պարտադիր պրոֆեսիոնալ կրթություն գումարած մեկ տարի մագիստրատուրա սխեման փոխարինվելու է 3+2-ով: Ուսանողների կարծիքով, դա ուժեղ հարված կլինի ընտանեկան բյուջեին. մագիստրոսական կրթությունը շատ ավելի թանկ է բազային բարձրագույն կրթությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները