Բաշար Ասադ. Թուրքիայի նախագահը «Մուսուլման եղբայրներից» է
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել պորտուգալական RTP հեռուստատեսությունը, որում անդրադարձ է կատարել երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարի ու դրանց ֆինանսավորող երկրների մասին: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Ասադի խոսքով, Սիրիայում պատերազմի զոհերի թիվը` 200.000 է, իսկ արևմտյան մամուլում հայտարարված 220.000-ը չանազանցված է, քանի Արևմուտքը սիրում է չափազանցնել:
«Նշանակություն չունի, թե հարյուր հազարավ է զոհերի թիվը, թե տասնյակ հազարավ: Զոհը զոհ է, սպանությունը սպանություն է, և ահաբեկչությունը ահաբեկչություն է: Ճգնաժամը Սիրիայի յուրաքանյուր անկյունում է: Հարյուրավոր հիվանդանոցներ, դպրոցներ են ավերվել, տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր աշակերտներ դպրոց չեն հաճախում»,-ասել է Սիրիայի նախագահը` ավելացնելով, որ չի կարելի ասել, թե Սիրիան պարտվել է կամ սպառվել, քանի որ ժողովուրդը դեռ միավորված են իրկառավարության և բանակի շուրջ, որը կռվում է ահաբեկչության դեմ, գործում են նաև տարբեր կառույցները:
«Մենք դեռ սուբսիդիաներ ունենք, աշխատավարձեր ենք վճարում, նույնիսկ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, քանի որ այնտեղ աշխատակիցներ ունենք, ովքեր որպես միջնորդ են հանդես գալիս քաղաքացիների և ահաբեկիչների միջև»,-ասել է Ասադը` հերքելով լրագրողի այն պնդումը, որ նման կերպ իրենք համագործակցում են «Իսլամական պետության» հետ:
Սիրիայի նախագահը նշել է, որ այսպես կոչված չափավոր ընդդիմություն չկա, իսկ Սիրիայի ազատ բանակը ցամաքում ազդեցություն չունի, քանի որ գրավված բոլոր տարածքները վերահսկում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը», Ջաբհաթ Ալ-Նուսրան» կամ դրանց հետ կապված այլ փոքր խմբավորումներ: Նա նաև շեշտել է, որ որոշ երկրներ, օրինակ, Ֆրանսիան, չեն ցանկանում, որ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ խաղաղության բանակցությունները հաջողության հասնեն: Ըստ Ասադի` դա մի կողմից պայմանավորված է նրանով, որ պատերազմի ավարտը հանրության առջև կդիմակազրծի շատ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մյուս կողմից Ֆրանսիան և Ծոցի արաբական երկրները ֆինանսական կապեր ունեն:
Լրագրողի այն հարցին, որ Ասադը Թուրքիային, Կատարին և Սաուդյան Արաբիային մեղադրում է ջիհադիստներին աջակցելու մեջ, արդյոք ապացույցներ ունի, Սիրիայի նախագահը պատասխանել է, որ դա շատ պարզ է:
«Ո՞րն է ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունը: Դա վահաբիական գաղափարախոսություն է: Երբևէ՞ դա Սիրիայում եղել է, Մարոկկոյում կամ արաբական աշխարհի արևմտյան հատվածում: Փաստացի այն գոյություն ունի Սաուդյան Արաբիայում և Կատարում, իսկ Էրդողանը «Մուսուլման եղբայրներից» է: Նա «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսության նախանձախնդիր պաշտպան է: Այդ շարժումը նախորդ դարասկզբին առաջինն էր , որ քաղաքական օրակարգն իրականցնելու դիմեց բռնությանը: Ունենք այսքանը, և դա բավարար է»,-ավելացրել է Ասադը: