ԱՄՆ-ում բարձրությամբ երկրորդ շենքը վաճառվում է
Չիկագոյի Ուիլլիս-թաուեր երկնաքերը, որը նախկինում հայտնի էր Սիրս-թաուեր անունով և ԱՄՆ-ում բարձրությամբ երկրորդ շինությունն է համարվում, հանվել է վաճառքի: Գործարքի արժեքը կարող է շուրջ 1,5 միլիարդ դոլար կազմել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Սեփականատերերը այն ձեռք են բերել 2004-ին 841 միլիոն դոլարով: Երկնաքերը կառուցվել է 1973 թվականին և 25 տարի շարունակ համարվել է աշխարհի ամենաբարձր շինություն, շենքի բարձրությունը 443 մետր է: Այժմ նա ԱՄՆ-ում բարձրությամբ երկրորդն է Ազատության աշտարակից հետո, որը կառուցվել է 2013-ին՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում: