Գերմանիայի նախկին կանցլեր Կոլը շահել է իր կենսագրի դեմ դատը
Գերմանական դատարանը պարտավորեցրել է կենսագիր Հերիբերտ Շվանին որոշ մեջբերումներ հանել Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի մասին գրքից: Դատարանը պարզաբանել է, որ այդ արտահայտությունների օգտագործումն առանց Կոլի թույլտվության խախտում է տեղեկատվության գաղտնիության սկզբունքը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Դատական գործընթացի պատճառ էին դարձել Կոլի սուր արտահայտությունները այլ քաղաքական գործիչների հասցեին, այդ թվում գործող կանցլեր Մերկելի, որոնք Շվանը ներառել էր գրքում: Ընդ որում, մեջբերումները նա վերցրել էր Կոլի ձայնագրություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին