Սաակաշվիլին 20 պաշտոնյա է աշխատանքից հեռացրել
Օդեսսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոչ արդյունավետ աշխատանքի համար փակել է երկու դեպարտամենտ, ինչի հետևանքով 20 չինովնիկ մնացել է առանց աշխատանքի: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Խորհրդակցության ընթացքում Սաակաշվիլին լսել է ներքին աուդիտի, ինչպես նաև իրավապահների հետ համագործակցության դեպարտամենտների հաշվետվությունը՝ կոռուպցիայի մասով:
Պարզվել է, տարվա ընթացքում առաջին կառույցը ստուգումներ է իրականացրել երեք անգամ: Երկրորդում էլ կոռուպցիոն դեպքեր չեն կարողացել մատնանշել: Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքացիներից կաշառքի մասին ահազանգեր հաճախ է ստանում:
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար պետք է վճարել, արագ անելու համար գումարը կրկնապատկվում է: Ներդրողները բողոքում են, որ փող են կորզում»,-ասել է նա: