Համայնապատկեր

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Հայաստան
«Բացակա Զրույցներ». Արփա Հակոբյանի անհատական ցուցադրությունը

Արփա Հակոբյանը նկարիչ է, անկախ գրաֆիկական դիզայներ և անկախ համադրող ՝ ավելի քան մեկ տասնամյակի փորձով: Նրա հետաքրքրության շրջանակում է լուսանկարչությունը, վիդեոարվեստը, կոնցեպտուալ ինստալյացիաները և գեղանկարչությունը: Արփան ծնվել է Թեհրանում, իսկ 2003-ին տեղափոխվել է Հայաստան: Բացումը՝ հուլիսի 7-ին, Ժամը՝ 19.00-ին:

Աղբյուր՝ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն(ACCEA/NPAK)  

17:53 Աշխարհում
Դանիիլ Մեդվեդեւին չհաջողվեց դուրս գալ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւը Ուիմբլդոնի չորրորդ տուրի խաղում զիջեց լեհ Հուբերտ Հուրկաչին: Հանդիպումն ավարտվեց 2: 6, 7: 6 (7: 2), 3: 6, 6: 3, 6: 3 հաշվով ՝ հօգուտ 24-ամյա լեհ մարզիկի: Քառորդ եզրափակչում Հուրկաչը կհանդիպի Ուիմբլդոնում հաղթանակների ռեկորդակիր, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ:

Աղբյուր՝ tass.ru

17:32 Հայաստան
Հանդիսավոր արարողություն՝ ի պատիվ զորացրվող ժամկետայինների

Հուլիսի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարությունը, զինծառայողների ծնողները և հյուրեր։ Զորացրվողներն անձնվեր ծառայության համար արժանացել են բարեմաղթանքների ու գովեստի խոսքերի։

Աղբյուր՝ ՊՆ 

17:27 Աշխարհում
Հոնկոնգում 9 մարդ է ձերբակալվել՝ պայթուցիկ նյութերի պատրաստման կասկածանքով

Հոնկոնգի ոստիկանության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ 9 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ռումբ տեղադրելու փորձ ամբողջ քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները 15-ից 39 տարեկան են, այդ թվում՝ ավագ դպրոցի վեց աշակերտ, մեկ ուսուցիչ, մեկ գործազուրկ և համալսարանի կառավարման բաժնի աշխատակից:

Աղբյուր՝ theguardian.com

17:11 Աշխարհում
Կադիրովը առաջադրել է իր թեկնածությունը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում

Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է տարածաշրջանային ընտրական հանձնաժողովը: Կադիրովը ղեկավարում է հանրապետությունը 2007 թվականից: Չեչնիայի ղեկավարի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, որում նա 97,56 տոկոս ձայն է հավաքել:

Աղբյուր՝ ria.ru

17:00 Հայաստան
ԱԻ նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ակտիվացնել հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը

Պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին պետական ֆինանսավորմամբ տրամադրվող հոգեբանական մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: Գործում է Հոգեբանական աջակցության կոնսորցիում ֆեյսբուքյան էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:

Աղբյուր՝ ԱԻ նախարարություն 

16:51 Աշխարհում
Չինաստանը կպաշտպանի Երկիրը աստերոիդներից՝ հրթիռ-կամիկաձեներով

Չինաստանի իշխանությունները հայտարարել են տիեզերական նավատորմի ստեղծման մասին՝ Երկրի համար աստերոիդի սպառնալիքը վերացնելու համար: Նախատեսվում է ստեղծել 23 հրթիռ տիեզերանավ կամիկաձեներով, որոնք կփոխեն աստերոիդի ուղեծիրն ու այն կդարձնի անվտանգ:

Աղբյուր՝ korrespondent.net

16:32 Արցախ
Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին

Հուլիսի 6-ին կայացած հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ

16:12 Աշխարհում
22 մուտացիա՝ չորս ամսվա ընթացքում. Կանխատեսում են գիտնականները

Մասնագետները մաթեմատիկական մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել SARS-CoV-2-ի սպիտակուցում փոփոխությունների առաջացումը: Այն ծառայում է որպես «դարպաս»՝ օրգանիզմի վարակելու համար: Հաշվարկների համաձայն, առաջիկա չորս ամիսներին կհայտնվեն հարուցիչի 22 նոր շտամներ, որոշներն էլ կնվազեցնեն հակամարմինների պաշտպանիչ կարողությունը: Խոսքը վիրուսի այն տարբերակների մասին է, որոնք մասսայաբար կտարածվեն ամբողջ աշխարհում՝ համավարակի տարբեր փուլերում:

Աղբյուր՝ ria.ru

15:44 Հայաստան
Չորս դաշնամուր. ՀՊԿՆ

Սիրված նախագիծը կրկին երևանյան բեմում է: Հուլիսի 16-ին, ժամը 19:30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Չորս դաշնամուր» խորագրով երեկոն: Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

15:21 Աշխարհում
Բելառուսը զորավարժություններ կանցկացնի Լիտվայի և Լեհաստանի սահմանների մոտ

Բելառուսում սկսվել է Գրոդնոյի մարզի տարածքային պաշտպանության ստուգման առաջին փուլը: Այդ ընթացքում Գրոդնոյի մարզի Մոստովսկի շրջանում, որը գտնվում է Լեհաստանի ու Լիտվայի սահմանների մոտ, կձեւավորվի տարածքային պաշտպանության շտաբ եւ մոտոհրաձգային գումարտակ: Այն համալրվելու է զինվորական ծառայության համար պատասխանատու 200 քաղաքացիներով, ովքեր զինվորական ծառայությունն ավարտած պահեստայիններ են:

Աղբյուր՝ lenta.ru

14:57 Աշխարհում
Հնդկաստանում ավելի քան 2000 մարդ պատվաստվել է աղի լուծույթով

Ոստիկանության Մումբայի բաժնի ավագ սպա ասաց, որ մայրաքաղաքի և հարակից տարածքների ֆինանսական կենտրոնում չարագործները վճարովի պատվաստումների 12 արշավ են իրականացրել, որի ընթացքում մարդկանց աղաջուր են ներարկել: Մոտ 2,5 հազար մարդ ներարկում է կատարել: Անարդյունք պրոցեդուրայի համար նրանք ընդհանուր առմամբ վճարել են 28 հազար դոլար:

Աղբյուր՝ cnn.com

14:33 Աշխարհում
ABBA խմբի ալբոմը ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայի չարթերում

Շվեդական ABBA փոփ խմբի ալբոմը՝ Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ-շքերթներում գտնվելու ռեկորդ է սահմանել: 1992-ին թողարկված ալբոմը չարտերում է մնացել հազար շաբաթ:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:15 Աշխարհում
Փարիզում համտեսում են ռոբոտներերի պատրաստած պիցցան

Ապակե փակ խոհանոցում աշխատում են արծաթագույն ռոբոտները, որոնք հունցում, թխում և փաթեթավորում են պիցցան՝ հատուկ մշակված սարքավորումների միջոցով: Ժամում  պատրաստվում է 80 պիցցա: Ինքնասպասարկման տերմինալներում պատվեր գրանցելուց հետո հաճախորդները կարող են դիտել սիրելի ուտեստի պատրաստման ընթացքը:

Աղբյուր՝ france24.com

13:56 Աշխարհում
Բելառուսի Գերագույն դատարանը դատապարտեց Բաբարիկոյին 14 տարվա ազատազրկման

Դատարանը «Բելգազպրոմբանկ»-ի վարչության նախկին նախագահ, հանրապետության նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին դատապարտել է 14 տարվա գաղութային խիստ ռեժիմի և տուգանք նշանակել:  Դատախազը նրա համար պահանջեց 15 տարի: Դա առավելագույն պատիժն է այն հոդվածներով, որով նա մեղադրվում է: Բանկիրը մեղավոր է ճանաչվել հատկապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Աղբյուր՝ ria.ru

13:28 Աշխարհում
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ ձին

20 տարեկանում սատկել է Բիգ Ջեյք անունով աշխարհի ամենամեծ ձին: 2010 թվականին Բիգ Ջեյքը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ 210 սանտիմետր հասակով:

Աղբյուր՝ apnews.com

13:00 Աշխարհում
Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ

Ուիմբլդոնում կայացած չորրորդ տուրի խաղում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է իտալացի Լորենցո Սոնեգոյին: Հանդիպումն ավարտվեց 7: 5, 6: 4, 6: 2 հաշվով՝ հօգուտ վեցերորդ համարի ներքո խաղացող 39-ամյա շվեյցարացու:  Մրցաշարի քառորդ եզրափակչի խաղում Ֆեդերերը կխաղա Դանիիլ Մեդվեդև - Հուբերտ Հուրկաչ հանդիպման հաղթողի հետ:

Աղբյուր՝ tass.ru

12:50 Աշխարհում
Կուբայում ավերածություններից հետո, Արևադարձային «Էլզա» փոթորիկ շարժվում է դեպի Ֆլորիդա

Կուբայում ավելի քան 100,000 մարդ տարհանվել էր մինչ երկուշաբթի օրը Էլզա փոթորկի հարվածելը, որը հանգեցրեց սելավների և տեղատարափ անձրևների: Նախորդ օրերին փոթորիկն անցել էր Դոմինիկյան Հանրապետության և Սենթ Լյուսիայի տարածքով՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ: Սպասվում է, որ փոթորիկը կմոտենա Ֆլորիդա Քիս կղզեխմբին այսօր:

Աղբյուր bbc.com

12:26 Աշխարհում
Մահացել է գրավիտացիոն ալիքների հայտնաբերողներից մեկը՝ ակադեմիկոս Պուստովոյտը

Ռուս գիտնական Վլադիսլավ Պուստովոյտը կյանքից հեռացել է երկուշաբթի՝ 85 տարեկան հասակում: 2018-ին մի խումբ գիտնականներ, որոնց թվում էր Պուստովոիտը, արժանացել են պետական մրցանակի՝ «գործիքային լուծումների և հիմնարար գաղափարների համար, որոնք հնարավորություն տվեցին առաջին անգամ փորձարարական եղանակով հայտնաբերել գրավիտացիոն ալիքները»: 

Աղբյուր՝ ria.ru

12:09 Հայաստան
Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Դորտմունդում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից լավ հանդես եկավ Շանթ Խաչատրյանը  / 67 կգ /: Մարզիչ Մարտին Ալիխանյանի սանը գրավեց երրրոդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

11:58 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1407 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 591 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 371 293 դեպք, որից վերականգնվել է 355 718 մարդ, մահացել՝ 5 383-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:51 Աշխարհում
Մահացել է «Սուպերմեն»-ի ռեժիսոր Ռիչարդ Դոնները

Հոլիվուդյան բեղմնավոր ռեժիսոր և պրոդյուսերը, ով «Սուպերմեն», «Մահացու զենք» և այլ հայտնի ամերիկյան ֆիլմերի ստեղծողն է, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում: Դոնները մեծ ներդրում է ունեցել է ունեցել 1970-ականների և 1980-ականների կինոարտադրության մեջ: Դոնները մահացել է երկուշաբթի օրը: Այս մասին հայտնել է նրա կինը և մենեջերը՝ պրոդյուսեր Լորան Շուլեր Դոնները:

Աղբյուր՝ deadline.com

11:38 Աշխարհում
Զիմբաբվեում ճանապարհատրանսպորտային պատահարից 20 մարդ է զոհվել

Առնվազն 20 մարդ է զոհվել Զիմբաբվեի հարավ-արեւմուտքում երկու մեքենաների բախման պատճառով: Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Մասվինգո-Մբալաբալա ճանապարհին, երբ մեքենաներից մեկը անվադողը պայթել է, ու այն դուրս է եկել  հանդիպակաց գոտի: Միջադեպի հետևանքով եւս երեք մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Աղբյուր՝ ria.ru

11:28 Հայաստան
«Ռուսական կենտրոն»՝ Արմավիրի Մշակույթի տանը

Հուլիսի 7-ին ժամը 11-ին, Արմավիրի Մշակույթի տանը տեղի կունենա «Ռուսական կենտրոն»-ի բացումը։ Կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Արմավիրի քաղաքապետարանի աջակցությամբ։ Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

Աղբյուր՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն

11:12 Աշխարհում
Իտալիայի հավաքականի պաշտպան Սպինացոլայի վիրահատությունը բարեհաջող է անցել

Երկուշաբթի Ֆինլանդիայում վիրահատել են Լեոնարդո Սպինացոլայի աքիլեսյան ջիլը: Սպինացոլան վնասել էր ձախ ոտքի ջիլը՝ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իտալիայի 2:1 հաշվով Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակի ժամանակ:

Աղբյուր՝ apnews.com

11:03 Աշխարհում
Ֆրանսիայում մեկնարկել է Ավինյոնի թատերական 75-րդ փառատոնը

Այս տարի այն կանցկացվի սանիտարական սահմանափակումների ներքո. փառատոնի հյուրերը ստիպված կլինեն պաշտպանիչ դիմակներ կրել քաղաքի փողոցներում: Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին փառատոնի ապագա տնօրեն պորտուգալացի ռեժիսոր Տիագու Ռոդրիգեշին, ով հաջորդ տարի կփոխարինի փառատոնի ներկայիս ղեկավար Օլիվիե Պիին:

Աղբյուր՝ tass.ru

10:54 Աշխարհում
«Թալիբան»-ը մտադիր է խաղաղության գրավոր ծրագիր ներկայացնել հաջորդ ամիս

Թալիբները ծրագրում են խաղաղության գրավոր առաջարկ ներկայացնել Աֆղանստանի կառավարությանը արդեն հաջորդ ամիս, ասել է իսլամիստ ապստամբների խոսնակը, չնայած այն հանգամանքին, որ իրենք տարածքային զգալի ձեռքբերումներ են ունենում արտասահմանյան զորքերի դուրս բերման հաշվին:

Աղբյուր՝ reuters.com

10:41 Աշխարհում
Տաջիկստանը 20 հազար զինվորական է մոբիլիզացնում՝ սահմանն ամրացնելու համար

Տաջիկստանում լրացուցիչ 20 հազար զինծառայող է մոբիլիզացվում պահեստազորից Աֆղանստանի հետ սահմանն ամրացնելու համար, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Անվտանգության խորհրդի նիստում պաշտպանության նախարար Շերալի Միրզոյին նման հրաման է տվել երկրի նախագահ  Էմոմալի Ռահմոնը: Ռահմոնը նաև հանձնարարել է կանխել պետական սահմանին անդրազգային հանցագործությունների, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը:

Աղբյուր՝ ria.ru

10:16 Աշխարհում
Մահացել է իտալացի դերասանուհի, երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան

Ռաֆայելա Կառան կյանքից հեռացել է 78 տարեկանում: Նա մեծ ճանաչում է ստացել 1970-80-ական թթ.-ին: Երաժշտության, հեռուստատեսության և կինոյի աստղը 1978 թ.-ին «Do It, Do It Again» երգի կատարմամբ գլխավորեց Մեծ Բրիտանիայի Թոփ 10-ի հիթ-շքերթը և գտավ համաշխարհային ճանաչում և սեր:

Աղբյուր՝ theguardian.com

17:59 Աշխարհում
Բելառուսը խնդրել է Ռուսաստանին արտահանձնել երգչուհի Անժելիկա Ագուրբաշին

Բելառուսում երգիչուհին մեղադրվում է ատելություն հրահրելու և նախագահին վիրավորելու մեջ: Նա բազմիցս մասնակցել է Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ցույցերին:

Աղբյուր՝ dw.com

17:50 Աշխարհում
Նիգերիայում առեւանգվել է ավելի քան 100 դպրոցական

Նիգերիայի Կադունա նահանգի գիշերօթիկ դպրոցից զինված ավազակները առեւանգել են 106 աշակերտի: Ըստ դպրոցի փոխտնօրենի, անհայտ անձինք հաստատություն են ներխուժել տեղական ժամանակով ժամը 02: 00-ին: Նշվում է, որ 24 դպրոցականների հաջողվել է փախչել: Միաժամանակ, Ֆրանսպրես գործակալությունը ը հայտնում է 140 առեւանգված աշակերտների մասին:

Աղբյուր՝ ria.ru

17:38 Աշխարհում
Քեմբրիջի դքսուհին ինքնամեկուսացել է՝ Covid-19-ի վիրուսակրի հետ կոնտակտից հետո

Քենսինգթոնյան պալատի խոսնակը երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է, որ Քեմբրիջի դքսուհին ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ շփում է ունեցել է Covid-19-ի դրական արդյունք ունեցած անձի հետ: Քեյթը չի մասնակցի երկուշաբթի օրը պլնավորված հանդիպումներին, ավելացրել է խոսնակը: Նա նախազգուշացվել է ուրբաթ կեսօրին և ինքնամեկուսացել: Մեծ Բրիտանիայի կառավարության ուղեցույցները սահմանում են, որ յուրաքանչյուր ոք, ով անմիջական շփում է ունեցել վարակված անձի հետ, պետք է մեկուսանա 10 օրվա ընթացքում:

Աղբյուր՝ cnn.com

17:15 Աշխարհում
Լեհաստանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ռազմական մեքենային

Լեհաստանի արևմուտքում երեխաներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված ռազմական մեքենային: Վթարի հետևանքով հինգ երեխա վիրավորվել է: 12-ամյա մի աղջիկ փրկարարական ուղղաթիռով շտապ տեղափոխվել է հիվանդանոց:

Աղբյուր՝ korrespondent.net

17:06 Աշխարհում
Այցելուներն այժմ կարող են մոտենալ Սպիտակ տան ցանկապատին. Գաղտնի ծառայությունը հեռացնում է արգելապատնեշները

Գաղտնի ծառայությունը կիրակի օրը հայտարարեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սպիտակ տան շուրջ տեղադրված որոշ լրացուցիչ արգելապատնեշներ կվերացվեն: Մարդիկ կրկին կկարողանան մոտենալ հյուսիսային այգու ցանկապատին, որը որտեղ զբոսաշրջիկներն ու ցուցարարները հյուրընկալվել են ավելի քան 100 տարի:

Աղբյուր՝ independent.co.uk

16:32 Աշխարհում
Օլիվեր Սթոունը կմեկնի Ղազախստան՝ Նազարբաեւի մասին պատմող իր ֆիլմի պրեմիերային

Օլիվեր Սթոունը հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւի և Ղազախստանի մասին ֆիլմի պրեմիերայի մասին: Հոլիվուդյան ռեժիսորը սոցիալական ցանցերում տեղադրել է վավերագրական ֆիլմի թրեյլերը: Ներկայացված թրեյլերը պարունակում է հատված՝ Նուրսուլթան Նազարբաևի հետ Օլիվեր Սթոունի հարցազրույցից:

Աղբյուր՝ eadaily.com

16:09 Աշխարհում
Գվեն Ստեֆանին գաղտնի ամուսնացել է

Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին ամուսնացել է: Նա դարձել է իր գործընկերոջ, քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնի կինը: Գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: Արտիստների հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նրանց մտերիմ մարդկանց՝ հարազատների ու ընկերների նեղ շրջանակում:

Աղբյուր՝ korrespondent.net

15:57 Աշխարհում
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ընտանիքի հաշվին պատահաբար 50 միլիարդ դոլար է փոխանցվել

Չորս օր շարունակ Դարրեն Ջեյմսը և նրա ընտանիքը մուլտիմիլիարդատեր են եղել: Անցյալ շաբաթ օրը Լուիզիանայի Բաթոն Ռուժ քաղաքից անշարժ գույքի գործակալը և նրա կինը սովորական ստուգում էին կատարում իրենց ֆինանսական հաշիվներում վրա, երբ նկատեցին, որ 50 միլիարդ դոլար է փոխանցվել «Չեյս» բանկի (Chase Bank) իրենց հաշվին: Սակայն, ի հիասթափություն նրանց, դա ժառանգություն չէր. պարզապես անհավանական սխալ էր, որը բանկի կողմից հետագայում ուղղվել է:

Աղբյուր՝ cnn.com

15:28 Աշխարհում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատությունից հետո կմնա հիվանդանոցում առնվազն յոթ օր

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հաստ աղիքի վիրահատություն է տարել՝ ընդհանուր անզգայացմամբ, իրեն լավ է զգում: Վիրահատությունը տևել է մոտ երեք ժամ: Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատեո Բրունին երկուշաբթի օրը ասաց, որ Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում կմնա առնվազն յոթ օր, եթե բարդություններ չլինեն:

Աղբյուր՝ tass.ru

15:06 Աշխարհում
Չեխիայի հավաքականի ավագ Վլադիմիր Դարիդան հեռանում է ազգային թիմից

Եվրոպայի առաջնությունից Չեխիայի դուրս մնալու հաջորդ օրը թիմի ավագ Դարիդան հեռացավ միջազգային ֆուտբոլից: Հերտա Բեռլինի 30-ամյա փլեյմեյքերը վնասվածքի պատճառով բաց էր թողել Հոլանդիայի ընտրանու նկատմամբ 2: 0 հաշվով հաղթանակը 16-րդ տուրում և փոխարինման մտել շաբաթ օրը Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Դանիայից 2: 1 հաշվով կրած պարտության խաղում:

Աղբյուր՝ apnews.com

14:52 Աշխարհում
Աֆղանստանում փակվել է Մազարի-Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Մազարի-Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակվել է «մինչ իրավիճակը կպարզվի»: Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հուսալիորեն պաշտպանված է, տարհանման ծրագրեր չկան՝ Աֆղանստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

14:39 Աշխարհում
Անգլիայում դիմակները կդառնան «անձնական ընտրություն»՝ կորոնավիրուսային սահմանափակումների հետագա մեղմմամբ

Համայնքների և տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիքը կիրակի օրը հայտնել է. «Ես առանձնապես չեմ ցանկանում դիմակ կրել, չեմ կարծում, որ շատերին է դա դուր գալիս»: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայումս քննարկում է հուլիսի 19-ին սոցիալական շփման բոլոր մնացած սահմանափակումները վերացնելու հարցը:

Աղբյուր՝ cnn.com

14:06 Աշխարհում
Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում նավթագործները 5-րդ օրն անընդմեջ գործադուլ են անում

Ժանաօզենում (Մանգիստաուի շրջան) «KEZBI» նավթային ընկերության աշխատակիցները հինգերորդ օրն անընդմեջ պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում, հաղորդում է Կենտրոնական Ասիայի նորությունների ծառայությունը: Նրանք հայտարարում են, որ դժգոհ են գործադուլի սկզբում ստեղծված հաշտեցման հանձնաժողովի աշխատանքից:

Աղբյուր՝ eadaily.com

13:47 Աշխարհում
Չորս մարդ է զոհվել Կիպրոսում անտառային ավերիչ հրդեհից

Կիրակի Կիպրոսում երկրորդ օրը մոլեգնող հսկայական հրդեհը ոչնչացրել է անտառային տարածքներ և վնասել տասնյակ տներ: Ուժեղ քամուց բոցավառված կրակը վնաս է հասցրել առնվազն 10 համայնքների՝ ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածությամբ Տրուդոս լեռնաշղթայի նախալեռներում՝ սոճու անտառի և խիտ բուսական թփուտների տարածքում:

Աղբյուր՝ reuters.com

13:01 Տարածաշրջան
Անցած Երկու օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք

Հուլիսի 4-5-ը, մահացել է ևս 26 մարդ: Վիրուսից ապաքինվել է 1515 մարդ: Նախորդ օրը Covid վիճակագրությունը չի թարմացվել:

Աղբյուր՝ apsny.ge

12:52 Աշխարհում
Մարին Լը Պենը վերընտրվել է՝ ղեկավարելու ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցությունը

Կուսակցության՝ կիրակի օրը անցկացված համագումարում Մարին Լը Պենը վերընտրվեց Ֆրանսիայի ծայրահեղ աջ ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այժմ նա նոր շարժիչ ուժ է փնտրում՝ 2022 թվականի իր նախագահական ընտրարշավի համար, տարածաշրջանային հարցումների արդյունքների ձախողումից հետո:

Աղբյուր՝ france24.com

12:41 Աշխարհում
Մահացել է ռուս օսկարակիր ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

Ռուս հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը մահացել է կյանքի 82-րդ տարում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքներից, երկուշաբթի օրը հայտնել է «Մոսֆիլմ» կինոկենտրոնի կայքը:  Մենշովը կինոնկարներում խաղացել է շուրջ հարյուր դեր, ինչպես նաև նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Սեր և աղավնիներ», «Շիրլի-Միրլի»: Ռեժիսորը Օսկար է ստացել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ժապավենի համար 1981 թվականին, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Աղբյուր՝ tass.ru

12:25 Տարածաշրջան
Իրանը վերականգնում է վիրուսային սահմանափակումները. դելտա տարբերակը տարածվում է

Կիրակի օրը Իրանը հայտարարեց, որ վերսկսում է կորոնավիրուսային սահմանափակումները խոշոր քաղաքներում, քանի որ դելտայի խիստ վարակիչ տարբերակի տարածումը մտահոգություններ է առաջացնում երկրում հերթական կործանարար ալիքի սկսվելու վերաբերյալ: Ավելի քան մեկ տարի Մերձավոր Արևելքում վիրուսի ամենամեծ բռնկման դեմ պայքարելուց հետո Իրանում հրամայվել է փակել ոչ հիմնական ձեռնարկությունները 275 քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Թեհրանում:

Աղբյուր՝ apnews.com

12:14 Աշխարհում
«Չելսիի» խաղացողը քննադատության է ենթարկվել` ձկան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

Լոնդոնի «Չելսիի» եւ ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը Twitter-ում քննադատության է ենթարկվել «Blue Planet Society» կազմակերպության կողմից: Ամերիկացին հայտնվել է տեսանյութի շուրջ սկանդալի կենտրոնում: Համացանցում տարածված տեսանյութում մարզիկը նստած է նավակի ծայրին և գնդակով հնարքներ է անում՝ վտանգված տեսակի Goliath Grouper կոչվող մեծ ձկան վրա, որը կապված է պարանով

 

11:53 Աշխարհում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է. նա կվիրահատվի

84-ամյա Ֆրանցիսկոս պապը կիրակի օրն ընդունվել է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց՝ աղիների պլանային վիրահատության համար, հաղորդել է Վատիկանի Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը: 2013թ.-ին ընտրվելուց հետո նա առաջին անգամ է հիվանդանոց ընդունվել:

Աղբյուր՝ reuters.com

11:22 Աշխարհում
Ճապոնիայում, սողանքից երկու օր անց, փլատակների տակից փրկել են մորը և նորածնին

Կիրակի օրը Ճապոնիայի Ատամի քաղաքի սողանքի վայրում՝ բնակելի շենքում, որի առաջին հարկը գտնվում էր հողի և տիղմի շերտի տակ, փրկարարները փլատակներից դուրս են բերել մորը և նրա դստերը: Երկուսն էլ անվտաս են, առողջությանը ոչինչ չի սպառնում: Ընդհանուր առմամբ, փլատակներից դուրս է բերվել 23 մարդ: Զոհերի թիվը հասել է երեքի:

Աղբյուր՝ ria.ru

11:10 Աշխարհում
Դանիան շարունակում է հեքիաթային մրցավազքը Եվրո 2020-ում՝ Չեխիայի դեմ հաղթանակով

Դանիան չորրորդ  անգամ անցնում է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ Բաքվում 2: 1 հաշվով հաղթելով Չեխիային: 1992թ.-ին մրցաշարը հաղթաց Դանիայի հավաքականը, որը վերջին քառյակը էր հասել նաև 1964-ին և 1984-ին, կիսաեզրափակչում Ուեմբլի մարզադաշտում կմրցի Անգլիայի հավաքականի հետ:

Աղբյուր՝ eurosport.com

10:57 Աշխարհում
Իտալիայում բժիշկները դատական հայց են ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ

Իտալիայում 300 բուժաշխատողներ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելու համար կորոնավիրուսի պատվաստման պարտադիր պահանջը: Ամբողջ հյուսիսային Իտալիայի տարածքի բժիշկների կողմից հարուցված գործը կքննվի հուլիսի 14-ին: Ապրիլին Իտալիան օրենք էր ընդունել, որով պարտադրվում էր բոլորին, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Աղբյուր՝ korrespondent.net

10:46 Աշխարհում
Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի վթարի զոհերի թիվը հասնում է 50-ի

Ռազմաօդային ուժերի՝ կիրակի օրը վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր 96 ուղևորները հայտնաբերվել են: Վթարի հետևանքով ուղևորներից զոհվել են 47-ը , 49 զինծառայող վիրավորվել է: Զոհերի թվում են նաև՝ աղետի ժամանակ տարածքոււմ գտնված 3 քաղաքացիական անձինք: Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել էր Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելու փորձի ժամանակ:

Աղբյուր՝ theguardian.com

10:35 Աշխարհում
Տեխասում ութ մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով

Հրաձգությունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքում՝ ավտոլվացման կետի մոտ: Տուժածները հիվանդանոցում են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ձերբակալություններ դեռ չեն իրականացվել. ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները:

Աղբյուր՝ ria.ru

10:23 Աշխարհում
Կուբայում տարհանվել 70 000 մարդ. Արևադարձային «Էլզա» փոթորիկը մեծ ջրհեղեղ է սպառնում

Կուբայի հարավային շրջանում տարհանման պատճառը մտավախությունն է, որ «Էլզա» փոթորիկը կարող է ուժեղ ջրհեղեղներ առաջացնել՝ Կարիբյան մի քանի կղզիներ հարվածելուց և առնվազն երեք մարդու կյանք խլելուց հետո: Տարհանվածների մեծ մասը գնացել է հարազատների տներ, իսկ շուրջ 23,000-ը պատսպարվել են կառավարական ապաստարաններում: Լեռնային շրջաններում շուրջ 400 մարդ ապաստանել է արտակարգ իրավիճակի համար նախատեսված քարանձավներում:

Աղբյուր՝ theguardian.com

10:12 Աշխարհում
Լոնդոնում Ուկրաինայի դեմ Անգլիայի հաղթանակից հետո վիրավորվել է երկու ոստիկան

Լոնդոնում երկրպագուներն անկարգություններ են սկսել այն բանից հետո, երբ Անգլիան Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում հաղթեց Ուկրաինային: Անկարգությունների ընթացքում երկու ոստիկան է վիրավորվել: Ընդհանուր առմամբ, միջադեպի առնչությամբ ինը մարդ էվբերման ենթարկվել:

Աղբյուր՝  gazeta.ru

10:00 Աշխարհում
Աֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր անդամներ փախչում են, մինչ թալիբները տարածքներ են գրավում

«Թալիբան» շարժման արագ առաջխաղացումը Աֆղանստանի հյուսիսով շարունակվեց կիրակի օրը. Զինյալները գրավել են մեկ տասնյակից ավելի շրջաններ: Աֆղանստանի անվտանգության ուժեր ի ավելի քան 300 ներկայացուցիչներ փախել են Տաջիկստանի սահմանից այն կողմ՝ զինյալներից փրկվելու համար, իսկ Բադախշան և Թախար նահանգները այժմ մեծամասամբ գտնվում են «Թալիբան»-ի վերահսկողության տակ:

Աղբյուր՝ theguardian.com

16:09 Տարածաշրջան
Իրանում առկա է Covid-ի «հինգերորդ ալիքի» վտանգ՝ կապված Դելտա տարբերակի հետ

Շաբաթ օրը Նախագահ Հասան Ռոհանին մտավախություն հայտնեց, որ Իրանը կբախվի Covid-19 նոր ալիքի՝ Մերձավոր Արևելքում ամենաշատ տուժած երկրում Դելտա տարբերակի բռնկման պատճառով: Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 84,000 մարդու կյանք է խլել Իրանում՝ գրանցված ավելի քան 3,2 միլիոն վարակներից, որոնք, ըստ իշխանությունների, չեն ներառում բոլոր դեպքերը:

Աղբյուր՝ france24.com

16:01 Աշխարհում
Իրանը ժխտում է՝ ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումներին մասնակցելու ԱՄՆ-ի պնդումները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ժխտել է ԱՄՆ մեղադրանքները, թե Թեհրանը մասնակցում է Իրաքում և Սիրիայում ամերիկյան հենակետերի վրա հարձակումներին: Նա այս հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլյա դե Ռիվիերին:

Աղբյուր՝ russian.rt.com

15:32 Տարածաշրջան
Ռեստավրացիայից հետո Թուրքիայում վերաբացվել է հայտնի ուղղափառ վանքը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել է՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Տրապիզոն նահանգում Պանագիա Սումելա ուղղափառ վանքի վերաբացման մասին:

Աղբյուր՝ ria.ru

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

{"core.blocks.poll.not_answered":"\u053f\u0561\u057f\u0561\u0580\u0565\u0584 \u0570\u0561\u0574\u0561\u057a\u0561\u057f\u0561\u057d\u056d\u0561\u0576 \u0568\u0576\u057f\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576:"}