Ֆրանսիացի փորձագետ. ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է, որը կարող է ապահովել կայունությունը տարածաշրջանում

Panorama.am-ը զրուցել է  Ֆրանսիացի քաղաքագետ, «IntStrat» վերլուծական կայքի հիմնադիր Ադրիեն Ժևադանի հետ, ով ուսումնասիրել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և գրել  հոդված «Մեծ կովկասի աշխարհաքաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղը» վերնագրով (որը տպագրվել է նաև ֆրանսերենով )  


Ըստ Ձեզ ի՞նչն է ընկած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում:
-Պատմական տեսանկյունից հակամարտության հիմքը Սովետական միության փլուզումն էր (կամ ավելի ճիշտ փլուզման սկիզբը), որի արդյունքում տարածաշրջանը բռնկվեց: 

Այսօր կարծում եմ ամենակարևոր խնդիրը տարածաշրջանում ուժային անհավասարության խնդիրն է, որը գնալով ավելի է մեծանում: Լեռնային Ղարաբաղը մեկուսացված է և նրա ռեսուրսները սահմանափակ են: Ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը մեծապես վերջինիս կողմն է (հայտնի պատճառներով – բռնապետական ռեժիմ, աճող ռազմական ռեսուրսներ և մեծ նավթային եկամուտներ): Միջազգային հարաբերություններում երբ առկա է ստատուս քվո կողմերի միջև ուժային հավասարակշռության պայմաններում, ապա կողմերը հեշտությամբ չեն ձեռնարկում քայլեր իրավիճակը փոխելու ուղղությամբ: Սակայն եթե ուժային հավասարությունը զգալիորեն փոխվի, ապա ընդամենը ժամանակի հարց է, թե երբ ուժեղ կողմը կորոշի իր առավելությունը հաստատել թույլի վրա. ռազմավարական տեսանկյունից դա պարզապես տրամաբանական է: Եթե այսօր Ադրբեջանը չի ցանկանում պատերազմել Հայաստանի դեմ, եկեք չմոռանանք, որ նա պարտվել է նախորդ պատերազմում, սակայն դեռ իր իշխանությունն է ուզում հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե սրան գումարենք նաև այնպիսի մեծ աշխարհաքաղաքական ուժեր, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը կամ Իսրայելը, ապա մենք ունենք պայթյունավտանգ իրավիճակ, որը կարող է հեշտությամբ բռնկվել:

-Այդ տեսանկյունից արդյո՞ք Մադրիդյան սկզբունքներով, մասնավորապես տարածքների հանձնման մասին կետով, չի առաջարկվում է°լ ավելի մեծացնել այս անհավասարությունը հօգուտ Ադրբեջանի: Մի՞թե սա չի մեծացնի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա հարձակման հավանականությունը՝ խախաղության հաստատմանը նպաստելու փոխարեն:

-Տեսականորեն եթե ուժային հավասարակշռությունը խախտվում է, դա անմիջապես ունենում է իր հետևանքները: Այս հավասարակշռությունն արդեն իսկ խախտված է հօգուտ Ադրբեջանի: Հետևաբար պատերազմից խուսափելու համար պետք է առաջարկվի այնպիսի տարբերակ, որը նվազեցնում է այս անհավասարությունը: Սակայն ինչպե՞ս դա կարելի է անել, եթե Ադրբեջանը շահագրգռված չէ այս խնդիրը լուծելու մեջ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է մեծացող անհավասարակշռությունը բերել խաղաղության, սա է հենց հիմնական հարցը – դժվար թե դա բերի խաղաղության: Այդ պատճառով էլ ես լավատես չեմ միջնաժամկետ կտրվածքով:

-Զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞ր տարբերակը Ձեր կարծիքով ավելի հավանական է, որ բերի երկարաժամկետ խաղաղության՝ ստատուս քվոյի ամրապնդումը և ԼՂՀ-ի ճանաչումը, թե՞ Մադրիդյան սկզբունքների կիրառումը:

-Դժվար է այս հարցին պատասխանել: Ստատուս քվոն դժվար թե երկար տևի միջնաժամկետ կտրվածքով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային անհավասարությունը մեծանում է: Այդ նույն պատճառով Մադրիդյան սկզբունքները դժվար թե ներկայումս կյանքի կոչվեն. եթե այս գործընթացը ձախողվեց այն ժամանակ, երբ ուժային անհավասարությունը դեռ այսքան մեծ չէր, ապա ինչու՞ պետք է այն հաջողի հիմա:

Հետևաբար ներկայումս ԼՂՀ ճանաչումը իմ կարծիքով միակ լուծումն է, որը կարող է ապահովել կայունությունը տարածաշրջանում: Սակայն պետք չէ շատ տարվել դրանով. պետք է հիշել նաև, որ պատերազմները միջազգայնորեն ճանաչված երկրների միջև նույնպես կարող են (հեշտությամբ) տեղի ունենալ:

-Ձեր կարծիքով որո՞նք են ԼՂՀ միջազգային ճանաչմանը խոչընդոտող հիմնական պատճառները: Ըստ Ձեզ ԼՂՀ-ն ունի՞ բոլոր անհրաժեշտ չափանիշները միջազգային ճանաչմանն «արժանանալու» համար:

- ԼՂՀ-ի չճանաչման հիմնական պատճառներն իհարկե քաղաքական են: Ինչպես ես նշել եմ իմ հոդվածում, տեսականորեն տվյալ շրջանը կարող է ճանաչվել որպես անկախ պետություն, եթե այն բավարարում է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի (1933) հետևյալ հատկանիշները. 1) որոշակի տարածք, 2) մշտական բնակչություն, 3) գործող կառավարություն և ինստիտուտներ և 4) այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ունակություն: Կարող ենք ասել, որ ԼՂՀ-ն ունի առաջին երեք հատկանիշները և խնդիրը վերջինի մեջ է. բայց այստեղ պարադոքսն այն է, որ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու համար հարկավոր է ճանաչված լինել նրանց կողմից...

Սակայն պետք է փաստել, որ միջազգային ճանաչումն ըստ էության կապ չունի դրան «արժանանալու» հետ: Ճանաչումն ինքնին ուժային գործիք է, և ինքնիշխան պետություններն այն օգտագործում են որպես այդպիսին: Դժբախտաբար պետությունները միջազգային հարաբերություններում գործում են առաջնորդվելով ո°չ թե էթիկայի նորմերով, այլ բացառապես իրենց շահերով: Մենք կարող ենք դատապարտել դա, և անձամբ ես դատապարտում եմ, բայց դա փաստ է: Եթե ԼՂՀ-ն ցանկանում է ճանաչվել որպես անկախ պետություն, ապա այն պետք է մեծ տերությունների մոտ այնպիսի հետաքրքրություն առաջացնի, որպեսզի վերջիններս դիմեն այդ քայլին:

-Իսկ ո՞ր պարագայում կարող են այդ երկրները շահագրգռված լինել ԼՂՀ ճանաչմամբ:

-Ըստ էության նրանք արդեն իսկ ունեն այդ շահագրգռվածությունը, հաշվի առնելով այն բոլոր աղետալի հետևանքները, որոնց կարող է հանգեցնել չլուծված հակամարտությունը: Հատկապես ԵՄ-ն պետք է շահագրգռված լինի դրանում. այդ իսկ պատճառով կարծում եմ ԵՄ-ն պետք է աշխատի ԼՂՀ միջազգային ճանաչումը խթանելու ուղղությամբ: Այժմ ո°չ ոք չի ցանկանում նոր պատերազմ (ոչ նույնիսկ Ադրբեջանը), և մենք պետք է անպայման օգտվենք այս իրավիճակից, քանի դեռ առկա է խաղաղության շուրջ համաձայնությունը:

- Եվ մի վերջին հարց: Ինչպե՞ս է Ձեզ՝ որպես ֆրանսիացի քաղաքագետի, հետաքրքրել Լեռնային Ղարաբաղի հարցը: Ի՞նչը Ձեզ դրդեց այն ուսումնասիրել:

- Ինձ միշտ շատ են հետաքրքրել երկարատև հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք անտեսված են հիմնական լրատվամիջոցների կողմից: Լրատվամիջոցները կարող են ուռճացնել իրավիճակը այնտեղ, ուր հակամարտություն իրականում չկա և ընդհակառակը՝ կարող են լռել շատ կարևոր խնդիրների մասին: Այս էր պատճառը, որ ես սկսեցի հետաքրքրվել անտեսված հակամարտություններով և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ մասնավորապես, որն իմ նշած երկրորդ տարբերակի վառ օրինակն է: Պետք է խոստովանեմ, որ եթե ես չառնչվեի Save the Children կազմակերպության հետ, ես հավանաբար երբեք չէի իմանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ցավալի է, որ մենք տեղեկանում ենք այսքան կարևոր հակամարտության մասին պատահական ձևով կամ զուտ անձնական շփումների շնորհիվ:

Պարոն Ժևադան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}