Նախիջևանում տեղակայված բանակը ինքնուրույն ռազմական գործողությունների իրականացման հնարավորություն է ստանում

Վերջին օրերին, ադրբեջանական լրատվամիջոցներն անընդհատ անդրադառնում են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի մարտական պատրաստականության բարձրացման ուղղված քայլերին: Նախօրեին, Ադրբեջանի կառավարության նիստում ծավալուն ելույթ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ով ևս անդրադառնալով Նախիջևանի թեմային, հայտարարել է, որ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակը համալրվում է նոր, ժամանակակից սպառազինությամբ. ռազմական և տրասնպորտային ուղղաթիռներով, «Т-72» и «Т-90» տիպի տանկերով, հակատանկային սարքավորումներով, նշելով, որ դրանց թիվը պետք է անընդհատ աճի: Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի այցը Նախիջևան: Պաշտոնապես նշվում է, որ այցի նպատակըԿուալա Լումպուրում DSA-2014 ցուցահանդեսին մասնակցությունն է:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Նախիջևանի 5-րդ կորպուսն առանձին համազորային բանակի վերակազմավորելու հարցն առաջին հերթին նշանակում է, որ այդ բանակն ինքնուրույն ռազմական գործողությունների իրականացման հնարավորություն է ստանում:

«Նման վերակազմավորումը կարող է պայմանավորված լինել նաև Թուրքիայի ջանքերով: Այս դեպքում՝ նախիջևանյան զորամիավորումն էլ ավելի կարող է ինտեգրվել թուրքական ռազմական համակարգին: Բանակի ինքնուրույնության մեծացմանը զուգահեռ մեծանում է հատկապես Թուրքիայի դերակատարությունը, փոխարենը` նվազում Բաքվի վերահսկողությունը, այդ հարցում պաշտոնական Բաքվի լծակները աստիճանաբար դառնում են սահմանափակ` ի տարբերություն թուրքականի:

Թուրքիան արդեն իսկ լուրջ դեր է ստանձնել Նախիջևանի ռազմական ստորաբաժանումների արդիականացման գործում: Կարելի է փաստել, որ նախիջևանյան զորամիավորումը գտնվում է թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ հավանական պատերազմի դեպքում նախիջևանյան ճակատի բացումը կարող է պայմանավորված լինել նաև թուրքական գործոնով»,- ասաց պարոն Հովսեփյանը:

Նրա խոսքերով, թուրքական կողմն իրականացնում է զորամիավորման զինծառայողների, սպայական կազմի վերապատրաստումն ու վարժեցումը, բացի այդ, Նախիջևանում առկա է մշտական թուրքական ռազմական կոնտինգենտ:

«Նախիջևանի զորամիավորման հետ սերտ համագործակցության մեջ է թուրքական ցամաքային զորքերի 3-րդ բանակը, որը կոչված է իրականացնելու Թուրքիայի արևելյան սահմանների պաշտպանությունը: Վերջին շրջանում հաճախակի են դարձել թուրք բարձրաստիճան զինվորականների այցելությունները Նախիջևան, տարբեր նշանակության ռազմական ապրանքների ու տեխնիկայի մատակարարումները այդ զորամիավորմանը: Նախիջևանի զորամիավորման մարտական պատրաստության ու օպերատիվ պլանավորման մեջ թուրքական կողմի դերակատարությունը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է և չափազանցություն չի լինի ասել, որ Նախիջևանում, հատկապես ռազմական ոլորտում, ավելի շատ տեր ու տիրական է զգում իրեն Թուրքիան, քան Ադրբեջանը»,- հավելեց Լ. Հովսեփյանը:

Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը հիշեցրեց, որ նախիջևանյան բանակի ստեղծման որոշումը կայացնելուց հետո շատ կարծիքներ հնչեցին, որ նախաձեռնության հեղինակը Իլհամ Ալիևի ռազմական հարցերով օգնական Վահիդ Ալիևն է:

«Կառուցվածքային առումով, մինչ այժմ դեռ հիմնովին փոփոխություններ չեն եղել այնտեղ, այդ իսկ պատճառով բանակի առջև դրված խնդիրը, կարծես թե, մնում է նույնը»,- ասաց ռազմական փորձագետը:

Դ. Սոֆիյանը նշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում, Նախիջևանում տեղակայված զորքերը անկասկած Թուրքիայից սնուցում ստանալու հնարավորություն են ստանալու, ինչն առավել վտանգավոր կդարձնի իրավիճակը սահմանի այդ հատվածում:

«Ամեն դեպքում, Նախիջևանում տեղակայված զորքերը կորպուսի, թե առանձին բանակի կարգավիճակով լինեն, դրանք ոչ միայն մշտապես գտնվում են թուրքական բանակի անմիջական աջակցության ներքո, այլ  իրենցից վտանգ են ներկայացնում»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}