Իրավունք 18:40 24/08/2013

Սահակյան Ռուբիկը նախանձել է և փորձել է խոչընդոտել ինձ. Կրոմվել Գրիգորյանը` ՓՊ ընտրությունների մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկել է, և ընտրապայքարին մասնակցում են 4 փաստաբաններ` Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը և Աշոտ Թադևոսյանը:

Ներկայացնում ենք Պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը.

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք սկսել նախընտրական քարոզարշավը և ինչպե՞ս եք ծրագրում անցկացնել այն:

Դե, փորձում եմ լրագրողների հարցերին պատասխանել, հանդիպումներ կազմակերպել փաստաբանների հետ, մամուլի ասուլիս կազմակերպել, մի խոսքով՝ ամեն հնարավոր միջոցները օգտագործելու եմ: Հետաքրքրություն կա ընտրությունենրի նկատմամբ:

Պարոն Գրիգորյան, ընտրական գործընթացներին հատուկ «սև տեխնոլոգիաներ» պատրաստվո՞ւմ եք օգտագործել:

Ես դեմ եմ նման մեթոդներով աշխատելուն, բայց բոլոր դեպքերում, եթե հակառակորդներից, մրցակիցներից որևիցե մեկը նման բան փորձի անել, նախ կաշխատեմ նման պատասխան տալ…ուղղակի ես կողմ չեմ այդ մեթոդներով աշխատելուն: Մինչև այս պահը չեմ տեսել, որ մրցակիցները նման ակնարկներ անեն: Ես կարծում եմ՝ չեմ էլ տեսնի նման բան, փաստաբաններն իրենց կոռեկտ կպահեն:

Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

Պարոն Գրիգորյանը անցել է մի ճանապարհ, բավականին լուրջ խնդիրներ է ունեցել դատախազության, ազգային անվտանգության, ոստիկանության, դատարանների հետ ու այդ խնդիրները իմ աշխատանքում ես տեսել եմ, և մյուսները չպետք է անցնեն այդ ճանապարհով: Եվ եթե նման խնդիրներ էլ լինեն, Պալատը պետք է կանգնի իր կողքին, ոչ թե Պալատը ծառայի նրա համար, որ ընդամենը ամսեկան գումար պահանջի, և չտալու դեպքում էլ կարգապահական վարույթ հարուցի կամ արտոնագրի գործողությունը դադարեցնի:

Այսինքն՝ դուք էլ, ինչպես Տիգրան Աթանեսյանը, կարծում եք, որ փաստաբանը միայնա՞կ է, և Պալատը նրա կողքին կանգնած չէ՞:

Ես չեմ կարող ասել, թե դա Տիգրան Աթանեսյանի կարծիքն է՞, թե՞…Բայց ես համոզված եմ դրանում, իմ աշխատանքում եմ զգացել: Ավելին` կասեմ, որ եթե նախաքննության մարմինները չեն կարողացել փաստաբանին տույժի ենթարկել, ապա շատ հանգիստ դիմել են Պալատին ու հասել տույժի կիրառմանը:

Պարոն Գրիգորյան, դուք նաև հայտնի եք Փաստաբանների պալատի ղեկավարության հետ պարբերաբար դատական գործընթացներով…

Սահակյան Ռուբիկի` (Փաստաբանների պալատի նախագահն է-հեղ.) 8 տարվա Պալատի նախագահ եղած ժամանակվանից ինքը միշտ փորձել է ինձ համար խնդիրներ ստեղծել: Անընդհատ փորձել է խոչընդոտել իմ գործունեությունը: Բայց չի ստացվել:

Ինչո՞ւ են Ձեր և Փաստաբանների պալատի նախագահի միջև խնդիրներ առաջացել, պարոն Գրիգորյան:

Եվ մասնագիտական նախանձ, նաև այն, որ դուր չի գալիս, որ …սովորաբար, ամեն փաստաբան չէ, որ իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում կարողանում է իրեն սկզբունքորեն միշտ պահել այնպես, ինչպես որ ինքն է իրեն ցանկանում փաստաբանական գործունեության մեջ տեսնել: Հետո հեղինակությունն է խոսում. միշտ աշխատանքի ընթացքում ես ունեցել եմ ավելի շատ հեղինակություն, քան ինքը: Նաև նախանձը:

Այսինքն՝ Սահակյանը նախանձո՞ւմ է Ձեզ:

Դե, երևի թե էլի, երևի թե ու դրա համար միշտ փորձել է խնդիրներ ստեղծել: Անգամ մեկ անգամ խորհրդում գործ էինք քննարկում ինչ-որ անհիմն բողոք: Դրա վարույթը կարճվեց, սակայն պարոն Սահակյանը այսպիսի հայտարարություն արեց` բոլորս անխտիր ուզում ենք Ձեզ տույժի ենթարկել, սակայն քանի որ դուք օբյեկտիվորեն ճիշտ եք, մենք վարույթը կարճեցինք: Ու նաև մեկնաբանեց, թե ինչու էր ուզում տույժի ենթարկել` դու գործ ունես, մենք չունենք: Նախանձը միշտ ցույց է տվել, միշտ երևացել է: Ուզում ես գործ ունենաս, դու էլ աշխատի սկզբունքորեն, գործարքի մեջ մի մտի վարույթն իրականացնող մարմնի հետ` լինի քննիչ, լինի դատախազ, թե լինի դատավոր:

Պարոն Գրիգորյան, դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

Նորմալ աշխատանքի պարագայում, հաջողություն կլինի:

Աջակցություն վայելո՞ւմ եք փաստաբանների շրջանում:

Միանշանակ, աջակցություն վայելում եմ, բավականին աղմկահարույց գործերով մասնակցել եմ, սկզբունքային եմ, երբևիցե պաշտպանյալի դեմ որևէ գործողություն իմ կողմից չի արվել: Բազմաթիվ անգամ փորձեր են կատարվել, որպեսզի ես վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցեմ ի վնաս իմ պաշտպանյալի, բայց երբևիցե չի ստացվել: Անգամ 1999-ին քննչական գլխավոր վարչությունում տուժողի իրավահաջորդը փայտով խփել է գլխիս, հետո էլ ամբողջ քննչական ապարատը իմ դեմ ցուցմունք է տվել, որ ես եմ տվյալ անձնավորությանը փայտով խփել: Ու իմ դեմ քրեական գործ են հարուցել: Միշտ եղել է պահանջը մեկը` համագործակցիր մեզ հետ, դու խնդիր չես ունենա: Բայց ես չեմ հրաժարվել այդ գործից, անձին պաշտպանել եմ մինչև վերջ, ու դատարանի դահլիճից տվյալ անձնավորությունը գնացել է տուն: Դրանից հետո իմ նկատմամբ քրեական գործն են կարճել: Բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել վարույթն իրականացնող մարմիններն իմ դեմ, բայց հաջողության չեն կարողացել հասնել: Եթե հասնեին, բնական է, ես չէի աշխատի փաստաբան:

Պարոն Գրիգորյան, ի՞նչ նոր շունչ եք բերելու Պալատին, ի՞նչ եք խոստանում Ձեր գործընկերներին, որ կանեք ընտրվելու դեպքում:

Ընտրվելու դեպքում՝ ես կաշխատեմ, որպեսզի Պալատում յուրային և օտար չլինի: Խոստանում եմ, որ բոլոր փաստաբանները պաշտպանված կլինեն, խոստանում եմ, որ սկսնակ փաստաբանները աշխատանք ունենան, որպեսզի ապահովված լինեն աշխատանքով, որովհետև դա այսօր խնդիր է սկսնակ փաստաբանի համար: Ու ամենակարևորը, որպեսզի սկզբունքորեն գործող փաստաբանները Պալատի կողմից հարվածներ չստանան, այլ հակառակը` Պալատի կողմից պաշտպանված լինեն: Իսկ Պալատի կողմից այսօր հարվածներ ստանում են սկզբունքային, ոչ յուրային փաստաբանները, որոնք չեն ընդունել պարոն Սահակյանի նկատմամբ թեկուզ ձևական ենթակայությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}