Համացանց 09:15 19/09/2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Ցուցահանդեսը, որ ս.թ. օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո, Հռոմից բացի, կշրջի այլ քաղաքներում ևս:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին իրենց ելույթներում խոսել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցո, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:



Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հռոմում «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը.

Բարձրաստիճա՛ն հոգևոր հայրեր,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուշադիր և անխոս դիտեցի այս բացառիկ ցուցահանդեսի յուրաքանչյուր ցուցանմուշը: Այս պահին էլ ես այդ այրող ազդեցության տակ եմ: Եթե ինձ ելույթով հանդես գալու պատիվն ընձեռված չլիներ, գուցե և դեռ երկար կլռեի: Դիտածս լուսանկարների պես: Պատմելով այս ցուցահանդեսի մասին՝ մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո՛, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված: Կարծում եմ` այսօր այս սրահում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում:
Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ:
Արդյո՞ք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար:
Արդյո՞ք հանդուրժողականության և համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ և բավարար կամային ենք եղել:
Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսևորման դեմ:
Չգիտեմ. չունեմ այս և այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները:



Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:
Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը:

Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թևաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե:



Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում և կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար: Մեր արժեքների հարատևության համար:

Ժամանակակից աշխարհը գլխապտույտ արագությամբ դեպի ապագա է սլանում: Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից հանճարներն անընդհատ մոտեցնում են ապագան. այսօր, օրինակ, բոլորս կարող ենք գերորակյալ տեսագրություններ դիտել հենց մեր հեռախոսների էկրանների վրա: Այո՛, ժամանակակից ինժեներներն իրենց գործը փայլուն են անում: Իսկ մե՞նք: Մենք բոլորս, որ պատասխանատու ենք ամեն ժամանակակիցը մեր արժեքային համակարգով ամրապնդելու համար: Միթե՞ ստեղծողներն այդ հեռախոսները չեն մշակել նրա համար, որ մարդիկ մշտապես կարողանան երջանկության պահեր վերապրել՝ ասենք, իրենց զավակների մկրտության արարողության կամ առաջին քայլերի տեսագրությունները պարբերաբար վերադիտելով: Եթե այո, ապա ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար: Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջև գոյություն ունեցող խզում:



Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք... մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետևողական ենք մեր պարտականություններում: Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Հարգարժա՛ն հյուրեր,
Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։

Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, և հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները և պաշտպանելու արդարությունը:

Աստված բոլորիս պահապան:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության Նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել:



Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տևական ժամանակ պետականություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա: Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաև դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը:

«Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կարողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Հայաստանի Նախագահի՝ այսօր Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Թաթոյան. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ԱԺ-ում ՔՊ-ականների հնչեցրած ելույթներին, ահազանգում է. «Իշխանությունն արդեն ԱԺ-ում է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Իրազեկման անկցիա Երևանի փողոցներում
«Ազգային Ճակատի» տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել այս պահին Երևանի փողոցներում երիտասարդների կազմակերպած իրազեկման երթի...
Աղբյուր` Panorama.am
21:59
ԱՄՆ դեսպանատան արձագանքը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անկախությանը միջամտելու մասին
ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ.Բագրատ Սրբազան
«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}