Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:04 Հայաստան
Առողջապահության նախարար Ա. Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում

Քննարկումները վերաբերել են պետպատվերի տրամադրման սկզբունքներին, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակին, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն


 

13:53 Հայաստան
Այսօր13.00-ին Երևանի Աբովյան փողոցի 13 շենքի պատին բացվել է ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Ա.Մնացականյանը հայկական սպորտի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ամենահեղինակավոր մասնագետներից է եղել: Պատրաստել է 50-ից ավելի սպորտի վարպետներ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Պարգևատրվել է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական պարգևներով:
Մամուլի հաղորդագրություն

13:42 Հայաստան
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ

Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գ. Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

13:31 Հայաստան
ԳԱԱ- ում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» երկօրյա գիտաժողովը

Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հ. Արշակյանն ու ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը մասնակցել են գիտաժողովի մեկնարկին և հանդես եկել ողջույնի խոսքով:
Աղբյուր՝ mtcit.am

 

11:14 Հայաստան
Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացել է «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը

Օրը սկսվել է կավճանկարով և ջրաներկով: Միջոցառմանը մասնակցել են այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի նկարիչ ուսանողները:
Մամուլի հաղորդագրություն
 

18:33 Աշխարհում
Պենտագոնում հայտարարել են աշխատողների անձնական տվյալների արտահոսքի մասին

Կիբերհարձակումը կատարվել է ռազմական անձնակազմի ճամփորդության կազմակերպմամբ զբաղվող ընկերության վրա:

14:16 Աշխարհում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հ. Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-13-ը մասնակցել է Սոչիում անցկացված՝

«Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև շուրջ 40 երկրների պատվիրակություններ:
Աղբյուր՝ harkadir.am

Տեսանյութեր

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
17:27 12/10/2018

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}