Հասարակություն 17:59 31/10/2008

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԲԱՑՎԵՑ

Երևանում տեղի ունեցավ վերանորոգված և արդիականացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողոկիս Գարեգին Երկրորդը, Երևանի քաղաքապետը, Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Կարեն Դեմիրճյանի այրին և որդին` Ռիմա և Ստեփան Դեմիրճյանները:

Միջոցառման ժամանակ իր ելույթում համալիրի և «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը հայտնեց, որ 3 տարի տևած վերակառուցման աշխատանքների ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ 42 մլն դոլար: «Արդյունքում ունենք սպորտային և մշակութային գործունեության առաջատար կենտրոն»,- ասաց Մ. Մուրադյանը:

Նրա խոսքերով, վերակառուցման արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության, կապի համակարգեր, և ամենակարևորը` վերակառուցվել է սահադաշտը, որը հնարավորություն ունի գործել ամբողջ տարին: Համալիրն ապահովվել է նաև բարձրակարգ ձայնային ու լուսային համակարգերով:
Մարզահամերգային համալիրի հիմնական սրահներն ու դահլիճներն պահպանվել են: Մեծ ճեմասրահում, որը նախատեսված է ընդունելությունների, ցուցահանդեսների և տարբեր միջոցառումների համար, նախատեսվում է գործարկել արագ սննդի կենտրոններ և ռեստորաններ: Համալիրի մեծ դահլիճը, որը վերանորոգումից հետո կարող է ընդունել մինչև 8000 հանդիսատես, նախատեսված է սպորտային ամենաբազմազան մրցումների համար: Փոքր դահլիճը` 2200 մարդ տարողությամբ, նախատեսված է համերգների և կորպորատիվ երեկոների համար: Դրանից բացի, համալիրում գործելու է «Հայաստան» կոնֆերանսների դահլիճը, որտեղ Մ. Մուրադյանի խոսքերով, կարող են անցկացվել նույնիսկ երկրների ղեկավարների մասնակցությամբ ամենաբարձր կարգի գագաթաժողովներ:

Լրագրողների հետ զրույցում Մ. Մուրադյանը վստահեցրեց, որ համալիրի բոլոր դահլիճները, սրահներն ու մյուս ենթակառուցվածքները հագեցվել են ամենաժամանակակից սարքավորումներով:

Հիշեցնենք, որ ՄՀՀ-ն կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի որոշմամբ վաճառվել էր «ԲԱՄՕ» ընկերությանը: Օտարման պայմանագրի համաձայն` ընկերությունը պարտավորվել է պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը, համալիրի օգտագործման ուղղվածությունն ու աշխատակազմը: Պայմանագրի կնքման պահին ՄՀՀ աշխատողների թիվը եղել է 99-ը, մինչդեռ Մ. Մուրադյանն այսօր հայտնեց, որ ընկերությունը 415 աշխատատեղ է ապահովելու:

ՄՀՀ-ն կառուցվել է 25 տարի առաջ: Տեղեկացնենք, որ համալիրի բացումը տեղի է ունեցել 1983թ. ճիշտ այս օրը` հոկտեմբերի 31-ին: Համալիրի նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբը 1987թ. արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն` պետական պարգևի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:34
Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի Հայաստանը
«Այո, ես ուզում եմ ձեզ սիրահարեցնեմ Հայաստանին, չեմ թաքցնում դա, ուզում եմ, որ Հայաստանը դառնա Ձեր մի մասնիկը»։
Աղբյուր` Panorama.am
14:29
Փայլանը դժգոհել է, թե ինչո՞ւ են թուրքերը խուսափում ասել, որ Դոլմաբահչեն հայ ճարտարապետ է կառուցել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
14:18
Լենա Նազարյանը կոռուպցիոն գործարքները չբացահայտվելու մասին հայտարարությունները անհիմն է համարում
«Կառավարության հայտարարած այն քաղաքականությունը, թե պետք է լինեն նոր ներդրումներ, չկան, թե պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ, որից ահագին...
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀՀ նախագահի աշխատակազմ. Արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է կառավարությանը
Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Չիկագոյում վերելակն ընկել է 95-րդ հարկից
Կտրվել է վերելակի ճոպաններից մեկը, ինչից հետո վերելակը մեծ արագությամբ սլացել է ներքև։
Աղբյուր` Panorama.am
13:39
Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը դրական է։ Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Գևորգ Կոստանյան. Ես Հայաստանից մեկնելու եմ
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ուժերից առաջարկ ստացել է մասնակցել ընտրություններին,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են գրոհի ենթարկվում
Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
Աղբյուր` Panorama.am
13:10
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրական ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները։...
Աղբյուր` Panorama.am
13:08
Արտակ Զաքարյան. Թե ինչպես պետք է վարվել ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, պետք է հարցնել ժողովրդին
Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան։
Աղբյուր` Panorama.am
13:04
Դաշինքներում յուրաքանչյուր պետություն տանելու է իր շահերը, ոչ պետք է հիասթափվել, ոչ էլ վատ զգալ. Ֆարմանյան
ԱԺ-ի այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
Նա հիշեցրեց՝ ստեղծվել է փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է գազի սակագնի ձևավորման մեխանիզմները։
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում, նաև Հայաստանում տիպ 1 շաքարային դիաբետով երեխաների թիվը տարեկան աճում է
Ելենա Աղաջանովան ասաց, որ հստակ մեկ պատճառ չկա, գիտնականները փորձում են բացատրել՝ ինչով է պայմանավորված։
Աղբյուր` Panorama.am
12:50
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
Կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:43
Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները. Գարեգին Բաղրամյան
«Ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Աղբյուր` Panorama.am
12:33
Ինտերպոլն ունի նոր ղեկավար
Ինտերպոլի նախագհի պարտականությունները կատարող Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը
Շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Աղբյուր` Panorama.am
12:16
Ռուբինյան փողոցի անհարթ անցումներից մեկը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի...
Աղբյուր` Panorama.am
12:06
ՀՀ նախագահի նստավայրի տեղափոխման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումը և կառավարության անդամների...
Աղբյուր` Panorama.am
12:01
Արմավիրի երեք գյուղերի դպրոցների տնօրեններ մի քանի մլն դրամ են յուրացրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ  նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
11:40
Վաղը պլանային ջրանջատում կլինի Վանաձոր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
«Մենք, իհարկե, կբողոքարկենք վճիռը։ Հույս ունենք՝ արդարությունը կհաղթի»։
Աղբյուր` Panorama.am
11:15
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Twitter-ի գլխավոր տնօրենի նկարը սկանդալի պատճառ է դարձել
Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հայտնվել է  քննադատության թիրախում ու զայրացրել հինդուիզմի հետևորդներին սկանդալային նկարի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Հոկտեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 3%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%, իսկ 2017թ-ի հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
10:46
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ. Սասունյան
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և...
Աղբյուր` Panorama.am
10:32
«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու
Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող  ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մնացականյան. Ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է
ԱԳ նախարարի պաշտոնակատարը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ
Աղբյուր` Panorama.am
10:20
Սատկած կաշալոտի որովայնում հայտնաբերվել է պլաստիկե թափոն
Ինդոնեզիայի Սուլավեսի նահանգի հարավ-արևելքում հայտնաբերվել է սատկած կաշալոտ, որը կուլ էր տվել մոտ 6կգ պլաստիկե աղբ,-այս մասին հայտնել է Վայրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}