ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄՆԱԼ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԱԿ
Նախօրեին ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է ընդունել: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքէջից, Հայաստանը ընդունված բանաձևի համաձայն, շարունակելու է մնալ մոնիտորինգի ներքո: Այսինքն, ըստ բանաձևի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ մնացած քրեական գործին և դրա զարգացումներին ԵԽԽՎ-ն շարունակելու է հետևել:
Այնուհետև, բանաձևով առաջարկվում է համաներում կիրառել փախուստի մեջ գտնվող մարդկանց վրա, ովքեր եթե մինչեւ հուլիսի 31- ը հանձնվեն իշխանություններին ու նրանց նկատմամբ դատավարությունից հետո նրանց վրա կկիրառվի համաներում:
Այնուհետև ԵԽԽՎ բանաձևը կոչ է անում ընդդիմությանը և իշխանություններին գնալ երկխոսության` «քաղաքական կյանքը բարելավելու համար»: http://www.assembly.coe.int/Main.asp?link=/Documents/AdoptedText/ta09/ERES1676.htm
Այնուամենայանիվ արձանագրելով Հայաստանի դատական, ոստիկանական և ընտրական համակարգերում նկատելի առաջընթացը, մոնիտորինգի հանձնաժողովը նպատակահարմար էր համարել շարունակել ՀՀ-ին թողնել մոնիտորինգի տակ:
Նշենք, որ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի բոլոր առաջարկույթունները չեն ընդունվել, որոնք նա արտահայտել է մինչև բանաձևի քվեարկությունն ունեցած իր ելույթում:
Հիշեցնենք, որ Փոստանջյանն առաջարկել էր նախագծում ավելացնել մի դրույթ, որով Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերակազմավորել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման Փորձագետների փաստահավաք խումբը և թույլ տալ այդ խմբում ներգրավել անկախ միջազգային փորձագետների:
Քվեարկությանպատկերը հետևյալն է եղել` մասնակից 41 պատգամավորներից կողմ է քվեարկել 37-ը, երկուսը դեմ են եղել, իսկ մյուս երկուսը` ձեռնպահ. դրանցից մեկը Զարուհի Փոստանջյանն է եղել:
Բանաձևի ընդունումից հետո ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: